ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Արսենալ»-ը հաղթեց «ԲԱՏԵ»-ին և դուրս եկավ Եվրոպայի լիգայի ⅛ եզրափակիչ

«Արսենալ»-ը հաղթեց «ԲԱՏԵ»-ին և դուրս եկավ Եվրոպայի լիգայի ⅛ եզրափակիչ
22.02.2019 | 14:27

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկության 1/16 եզրափակիչ պատասխան խաղում «Արսենալ»-ը 3-0 հաշվով հաղթեց «ԲԱՏԵ»-ին: Լոնդոնյան թիմի կազմում գոլերը խփեցին Շկոդրան Մուստաֆին, Սոկրատիս Պապաստատոպուլոսը և Զախար Վոլկովը (ինքնագոլ): Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված էր մեկնարկային կազմում և փոխարինվեց երկրորդ խաղակեսում:


«Արսենալ»-ը, ընդհանուր 3-1 հաշվով հաղթելով, դուրս եկավ ⅛ եզրափակիչ:
⅛ եզրափակիչ են դուրս եկել նաև «Սևիլիա»-ն, «Վալենսիա»-ն, «Վիլյառեալ»-ը, «Նապոլի»-ն, «Զալցբուրգ»-ը, «Այնտրախտ»-ը, Զագրեբի «Դինամո»-ն և «Զենիթ»-ը:

Դիտվել է՝ 1258

Մեկնաբանություններ