Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Դավիթ Սանասարյանն իր տեղում չէ

Դավիթ Սանասարյանն իր տեղում չէ
26.02.2019 | 16:00

Չնայած ԱԱԾ-ն և ՊՎԾ-ն չեն հաստատում լրատվամիջոցների հայտնած լուրը, թե ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի, բայց փաստն այն է, որ վաղուց այս ծառայությունում իրավիճակն այն չէ։ Ակտիվիստ Դավիթ Սանասարյանը սկզբում Սերժ Սարգսյանի նկարն իր աշխատասենյակից հատուկ արարողակարգով հանեց, հետո սոցցանցով ստուգումների արդյունքները թղթին անգամ չհանձնած հրապարակեց, վերջում պարզվեց, որ իր կառույցն էլ պակաս խնդրահարույց չէ։ Ըստ լրատվամիջոցների, ձերբակալությունները կապված են տենդերների գործընթացի հետ:


Եթե լուրն իսկապես իրականությանը համապատասխանի, Դավիթ Սանասարյանն առնվազն պետք է հրաժարական տա։ Ցանկացած պարագայում նա պատասխանատու է, քանի որ իր ենթակաները հակօրինական գործողություններ են կատարել, որոնցից հազիվ թե տեղյակ չլինի Սանասարյանը։ Սա նշանակում է, որ նա էլ անմասն չի եղել կատարված հանցագործությունից։


Իսկ եթե տեղյակ չէ, որը խիստ կասկածելի է, ուրեմն նա իր տեղում չէ, սեփական կառույցը չի կարող անգամ վերահսկել, էլ ուր մնաց այլ պետական կառույցները։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3686

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ