Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նոր մասնաշենք՝ «Էրեբունի» արգելոց-թանգարանում

Նոր մասնաշենք՝ «Էրեբունի» արգելոց-թանգարանում
17.12.2019 | 14:40

Երևանի ավագանին հավանություն է տվել 2019-ի հոկտեմբերի 3-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և «Ջոն և Սոս Բալյան հիմնադրամի» միջև կնքված համագործակցության պայմանագրին: Ներդրումային ծրագրով նախատեսվում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նոր մասնաշենքի կառուցում: Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և կապերի բաժնից, նշում նաև, որ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած մասնաշենքն իր ճարտարապետությամբ համահունչ կլինի տարածքին, բայց միաժամանակ՝ հագեցած նորարարական տեխնոլոգիաներով: Թանգարանի այս հատվածում կտեղակայվեն նոր ցուցասրահներ, որտեղ կլինեն անիմացիոն ցուցադրություններ, և այցելուները Երևանի պատմությանը կծանոթանան վիրտուալ շրջագայությամբ: Տարածքում կբացվեն նաև գիտական լաբորատորիաներ: Շինարարության համար կհայտարարվի նախագծերի մրցույթ: Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 1.65 մլն դոլարին համարժեք դրամ է:

Մեր հրապարակումներից մեկում անդրադարձել էինք նոր մասնաշենք ունենալու հեռանկարին: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը նշել էր, որ հուշագրի համաձայն՝ «էրեբունի» ամրոցի հետևի հատվածը կընդարձակվի, կստեղծվեն ենթակառուցվածքներ՝ վիրտուալ անիմացիոն ցուցասրահներով, ինչը կնպաստի նաև զբոսաշրջիկների թվի աճին ու ամրոցի հանրահռչակմանը:

Լուսանկարը՝ Վիքիպեդիայից

Դիտվել է՝ 2471

Մեկնաբանություններ