Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Առանց մեզ չի լի­նում

Առանց մեզ չի լի­նում
24.01.2020 | 05:32

Դեկ­տեմ­բե­րի 22-ից ավ­ստ­րիա­կան Գրաց քա­ղա­քում մեկ­նար­կել է գե­ղա­սահ­քի Եվ­րո­պա­յի հեր­թա­կան ա­ռաջ­նու­թյու­նը: Քա­ղա­քը լոկ պայ­մա­նա­կա­նո­րեն կա­րե­լի է ան­վա­նել ա­ռաջ­նու­թյան անց­կաց­ման վայր, քա­նի որ սա­հա­դաշ­տը գտն­վում է նրա շր­ջագ­ծից 14 կմ հե­ռա­վո­րու­թյան վրա, ի­րե­նից ներ­կա­յաց­նում է հար­մա­րեց­ված կա­ռույց, ա­վե­լի շատ հի­շեց­նում է վրա­նա­յին շի­նու­թյուն կամ ան­գար: Սա նման կար­գի ա­ռաջ­նու­թյուն­նե­րի պրակ­տի­կա­յում լավ էլ ան­սո­վոր բան է, սա­կայն կազ­մա­կեր­պիչ­նե­րը հար­կադր­ված են գնա­ցել նման քայ­լի, քան­զի ձմե­ռա­յին մար­զաձևե­րի քա­ղա­քի թիվ մեկ կա­ռույ­ցում՝ Eisstadion Liebenau-ում, մր­ցում­ներն անց­կաց­նե­լու տար­բե­րա­կը ձա­խող­վել է այն պատ­ճա­ռով, որ հո­կե­յի թիմն այն ժա­մա­նա­կին վար­ձա­կա­լել է իր խա­ղե­րի հա­մար ու ինչ-որ ա­ռաջ­նու­թյան հա­մար հարկ չի հա­մա­րել գնալ զի­ջում­նե­րի։ Սույ­նը գո­նե մեր ըն­կալ­ման հա­մար փոքր-ինչ ան­հաս­կա­նա­լի է, բայց երևի ճիշտը նրանք են ի­րենց շա­հե­րի պաշտ­պա­նու­թյամբ։

Այս ա­ռաջ­նու­թյան առն­չու­թյամբ ի մի­ջի այ­լոց մի բան էլ կա, ո­րը քիչ տա­րըն­կա­լում­նե­րի տե­ղիք չի տա­լիս։ Խոս­քը վե­րա­բե­րում է ողջ քա­ղա­քը օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի չեմ­պիոն Ա­լի­նա Զա­գի­տո­վա­յի պատ­կե­րով հե­ղե­ղած պլա­կատ­նե­րին, սա­կայն կու­րյոզն այն է, որ նա չի մաս­նակ­ցում այս ա­ռաջ­նու­թյա­նը։ Պատ­ճառն այն է, որ Ռու­սաս­տա­նի ընտ­րա­նիում նրա հա­մար տեղ պար­զա­պես չի գտն­վել։ Մինչ­դեռ, ա­ռաջ­նու­թյանն ըն­դա­ռաջ, կազ­մա­կեր­պիչ­նե­րը չեն էլ կաս­կա­ծել, որ մար­զու­հին պար­զա­պես չի կա­րող չլի­նել Ռու­սաս­տա­նը ներ­կա­յաց­նող մար­զիկ­նե­րի ե­ռյա­կում։ Ա­սենք, որ այդ ե­ռյա­կում չէ և մեր հայ­րե­նակ­ցու­հի Եվ­գե­նյա Մեդ­վեդևան, ինչ­պես որ ե­ռյա­կում չէ և Ե­լի­զա­վե­տա Տուկ­տա­միշևան։ Փաս­տո­րեն Ռու­սաս­տա­նը մար­տի է գնա­ցել ե­րեկ­վա ե­րե­խա­նե­րով։ Պար­զա­պես այդ ե­րե­խա­ներն այն­քան հա­սուն ու հզոր են, այն­պի­սի գեր­բարդ ծրագ­րե­րի տեր, որ մար­զաձևի եր­բեմ­նի երևե­լի­նե­րը նրանց հետ մր­ցակ­ցու­թյու­նից դուրս են։
Փոքր-ինչ ա­ռաջ անց­նե­լով ա­սենք, որ Ա­լեք­սանդ­րա Տրու­սո­վան, Ան­նա Շչեր­բա­կո­վան ու Ա­լյո­նա Կոս­տոր­նա­յան մր­ցակ­ցու­թյու­նից դուրս են ա­ռաջ­նու­թյա­նը մաս­նակ­ցող բո­լո՛ր մար­զու­հի­նե­րի հաշ­վար­կով ու թե մր­ցա­կից էլ ու­նեն, նրանք երբևէ Ռու­սաս­տա­նը ներ­կա­յաց­րած մար­զու­հի­ներ են, ով­քեր, հույս­նե­րը կտ­րած, որ երբևի­ցե կա­րող են լի­նել երկ­րի հա­վա­քա­կա­­նում, փո­խել են քա­ղա­քա­ցիու­թյունն ու հա­մալ­րել այլ եր­կր­նե­րի ընտ­րա­նի­նե­րը։ Մաս­նա­վո­րա­պես ռուս կա­նանց մե­նա­սահ­քի ֆան­տաս­տիկ ե­ռյա­կը կա­րող է փոք­րի­շա­տե դի­մադ­րու­թյան ար­ժա­նա­նալ Ե­կա­տե­րի­նա Ռյա­բո­վա­յի, Վիկ­տո­րյա Սա­ֆո­նո­վա­յի, Ե­կա­տե­րի­նա Կու­րա­կի­նա­յի կող­մից, ով­քեր հա­մա­պա­տաս­խա­նա­բար ներ­կա­յաց­նում են Ադր­բե­ջա­նը, Բե­լա­ռու­սը, Լե­հաս­տա­նը։
Բնա­կա­նա­բար մենք ման­րա­մաս­նե­րի մեջ կա­րող ենք ներ­կա­յաց­նել, թե ռու­սա­կան հրաշք ե­ռյա­կի աղ­ջիկ­նե­րից որն ինչ գեր­բարդ տար­րի էլ չէ, տար­րե­րի է տի­րա­պե­տում ու հա­վա­նա­բար դրանք կներ­կա­յաց­նեինք, ե­թե լի­ներ մեր Եվ­գե­նյա Մեդ­վեդևի մաս­նակ­ցու­թյան պա­րա­գան, բայց քա­նի որ նա չկա մաս­նա­կից­նե­րի մեջ, ձեր թույ­լտ­վու­թյամբ փաս­տը չհա­մա­րենք ա­ռաջ­նա­յին, մա­նա­վանդ որ այն տվյալ պա­րա­գա­յում ա­վե­լի շատ կհե­տաք­րք­րի մաս­նա­գետ­նե­րին, իսկ նրանք ա­ռանց մեր հուշ­ման ու հի­շա­տակ­ման էլ ա­մեն ինչ ա­վե­լի քան խո­րու­թյամբ գի­տեն։
Սա­կայն պի­տի այ­նուա­մե­նայ­նիվ նշենք, որ Մեդ­վեդևա­յի բա­ցա­կա­յու­թյան պայ­ման­նե­րում ա­ռաջ­նու­թյա­նը մե­դա­լա­յին պայ­քա­րի ա­ռու­մով այն­պես չէ, որ մենք մաս­նակ­ցու­թյուն չու­նենք։ Ի­հար­կե, վատ է, որ այն չի լի­նե­լու Հա­յաս­տա­նի հա­վա­քա­կա­նը ներ­կա­յաց­նող­նե­րի մա­կար­դա­կով, բայց ու­նենք այն, ինչ ու­նենք։ Եվ­րո­պա­յի այս ա­ռաջ­նու­թյու­նում Ռու­սաս­տա­նի տղա­մարդ­կանց մե­նա­սահ­քը ներ­կա­յաց­նող­նե­րից մե­կը մեր հայ­րե­նա­կիցն է՝ 16-ա­մյա Ար­թուր Դա­նիե­լյա­նը, ո­րը հա­վա­քա­կա­նում հայ­տն­վել է շնոր­հիվ այդ երկ­րի ա­ռաջ­նու­թյու­նում բրոն­զե մե­դա­լի ար­ժա­նա­նա­լու։
Ի­հար­կե, այն­պես չէ, որ Ար­թու­րի մա­սին ըն­թեր­ցո­ղին ժա­մա­նա­կին չենք տե­ղե­կաց­րել, սա­կայն ե­կեք չգ­նանք պա­տա­նե­կան հա­սա­կում նրա ձեռք­բե­րում­նե­րի հի­շա­տա­կու­մով, այլ միան­գա­մից խո­սենք այ­սօր­վա­նից, այ­սօր­վա ռեա­լու­թյու­նից։ Ե­րեկ չէ ա­ռա­ջին օ­րը ե­ղել է տղա­մարդ­կանց կարճ ծրա­գի­րը, մեր պա­տա­նյա­կը ցույց է տվել եր­րորդ ար­դյուն­քը։ Ե­րեկ Ար­թուրն ար­դեն հան­դես է ե­կել ա­զատ ծրագ­րում։ Ցա­վոք, ա­ռաջ­նու­թյունն ա­վարտ­վել է ուշ ե­րե­կո­յան, իսկ թեր­թի աշ­խա­տան­քա­յին ձևա­չա­փը հնա­րա­վո­րու­թյուն չի տա­լիս ներ­կա­յաց­նե­լու ար­դյուն­քը։ Ա­ռա­վել ան­համ­բեր­նե­րին ա­ռա­ջար­կում ենք օգտ­վել «Ի­րա­տե­սի» կայ­քէ­ջից, ու տա Աստ­ված, որ ըն­թեր­ցող­նե­րը եր­ջան­կա­նան մեր տղա­յի հաղ­թա­կան ե­լույ­թի մա­սին կար­դա­լով։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4710

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ