ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Ասում են...

Ասում են...
03.03.2020 | 01:12

...թե Նի­կոլ Փա­շի­ն­յա­նին թվա­ցել է, որ ՍԴ դա­տա­վոր­ներն ան­պայ­մա­նո­րեն հրա­ժա­րա­կան­ներ են տա­լու, ա­մեն ինչ ա­րել են, որ գո­նե մե­կը գնա այդ քայ­լին, ի­րենք ցույց տան, որ կա­րո­ղա­նում են «ճեղ­քել» ՍԴ միաս­նու­թ­յու­նը, ին­չի հա­մար ջանք չեն խնա­յել, սա­կայն ՍԴ դա­տա­վոր­նե­րը ի­րենց պա­հել են խիստ սկզ­բուն­քա­յին` ա­պա­ցու­ցե­լով, որ ոչ մի գնով մաս չեն կազ­մե­լու իշ­խա­նու­թ­յուն­նե­րի` ի­րենց պար­տադ­րած քա­ղա­քա­կան խա­ղին: Փա­շի­ն­յա­նա­կան թի­մի ֆիաս­կոն կրկ­նա­կի է ե­ղել նաև այն պատ­ճա­ռով, որ ՍԴ դա­տա­վոր­նե­րից որևէ մեկն այդ­պես էլ չի ար­ձա­գան­քել ԱԺ ամ­բիո­նից հն­չեց­րած նրա հրա­վե­րին` «պատ­րաստ եմ ա­ռան­ձին կամ միաս­նա­կան հան­դի­պել ՍԴ դա­տա­վոր­նե­րի հետ, քն­նար­կել ի­րենց հետ այդ հար­ցը»։ Ա­սում են` այս ար­հա­մար­հա­կան լռու­թ­յու­նը զա­նա­զան խո­սակ­ցու­թ­յուն­նե­րի ա­ռիթ է տվել իշ­խա­նա­կան թի­մին առ այն, որ Նի­կոլ Փա­շի­ն­յանն այլևս ոչ միայն ըն­թա­ցող գոր­ծըն­թաց­նե­րը չի վե­րահս­կում, այլև հե­ղի­նա­կու­թ­յուն չու­նի, հետևա­բար դժ­վար չէ են­թադ­րել, որ սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեի «Ա­յո»-ն չի ստա­նա անհ­րա­ժեշտ ձայ­ներ:

Դիտվել է՝ 25341

Մեկնաբանություններ