Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Դատարանը մերժել է Ռուբեն Հայրապետյանի որդուն կալանավորելու միջնորդությունը

Դատարանը մերժել է Ռուբեն Հայրապետյանի որդուն կալանավորելու միջնորդությունը
26.05.2020 | 13:07

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ա. Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժել է Ռուբեն Հայրապետյանի որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին, կալանավորելու քննիչի միջնորդությունը՝հայտնեց Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանը:

«Այսօր Ռաֆիկ Հայրապետյանի ազատությունից զրկվելը հնարավոր չդարձավ միայն այն պատճառով, որ նրան մեղսագրված արարքներից միայն մեկով հաստատվեց հիմնավոր կասկածը, և հաշվի առնելով, որ նա ունի երկու անչափահաս երեխա, հիմք ընդունելով 2018-ի համաներում հայտարարելու մասին օրենքի պահանջները՝ Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Հովհաննիսյանն, առաջնորդվելով Վճռաբեկ դատարանի հանրահայտ որոշման պահանջներով, կայացրեց միակ հնարավոր օրինական որոշումը՝ մերժելով կալանավորման միջնորդությունը: Այս իրավիճակում դատարանը չէր էլ կարող անդրադառնալ կալանավորման հիմքերին՝ այն հարցին, որ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված: Համոզված եմ, որ ամեն ինչ առջևում է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մակինյանը:

Դիտվել է՝ 7655

Մեկնաբանություններ