Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ստորագրահավաք Թուրքիայում՝ ի պաշտպանություն Կարո Փայլանի

Ստորագրահավաք Թուրքիայում՝ ի պաշտպանություն Կարո Փայլանի
06.10.2020 | 22:24

Թուրքիայում գործող «Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնը» (ASAM) թիրախավորել է հայ-ադրբեջանական զինված բախումների շրջանակում խաղաղության կոչ արած մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանին՝ գրում է ermenihaber.am -ը։ ASAM-ը թերթերում հրապարակած իր հայտարարություններում Փայլանին անվանել է «դավաճան» և «ահաբեկչական խմբավորմանն աջակցող կուսակցության ներկայացուցիչ», կոչ է արել դատական համակարգին և խորհրդարանին «անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել» նրա դեմ: Այդ հայտարարությունից հետո, հաջակցություն Կարո Փայլանի, ստորագրահավաք է սկսվել:

«Պատգամավոր Կարո Փայլանն իր կարծիքը բարձրաձայնելու համար ատելության խոսքի թիրախ է դարձել, հայտարարվել է թշնամի։ Մենք բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, թե ինչպես են նման թիրախավորումները ողբերգությունների ու ավերածությունների հանգեցնում։ Այդ պատճառով էլ բոլորս միասին հայտարարում ենք՝ Կարո Փայլանը մենակ չէ», – ասված է ստորագրահավաքի տեքստում։ Արշավին մասնակցել և հայտարարության տակ ստորագրել են բազմաթիվ քաղաքական գործիչներ, նախկին և ներկա պաշտոնատար անձինք, մտավորականներ, արվեստագետներ, բժիշկներ, ուսուցիչներ, բանվորներ, շարքային քաղաքացիներ։

Դիտվել է՝ 2917

Մեկնաբանություններ