Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հունաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թուրքիայի նոր ծովային ծանուցումը խախտում է միջազգային իրավունքը

Հունաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թուրքիայի նոր ծովային ծանուցումը խախտում է միջազգային իրավունքը
25.10.2020 | 21:05

Թուրքիայի սեյսմիկ հետազոտության վերաբերյալ Navtex-ի նոր ծովային ծանուցումը, որը Ռոդոս կղզուց հարավ, Հունաստանի մայրցամաքային շելֆի սահմաններում, մի խումբ ռազմանավերի ուղեկցությամբ իրականացնում է Oruc Reis նավը՝ խախտում է միջազգային իրավունքը՝ ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Թուրքիան հերթական Navtex միջազգային ծանուցումն է հրապարակել, որում ասվում է, որ Oruc Reis-ը սեյսմիկ հետազոտություններ կանցկացնի Արևելյան Միջերկրածովում Ռոդոսից կղզուց հարավ և Կարպատոսից հարավ և հարավ-արևելք՝ մինչև նոյեմբերի 4-ը:

Հետազոտման գոտին տեղափոխվել է հունական Կաստելորիզո կղզուց հարավ-արևմուտք: Անկարան ավելի վաղ հայտարարել էր, որ այս գոտում հետազոտություններ կանցկացնի հոկտեմբերի 12-22-ը, որից հետո աշխատանքները երկարաձգեց մինչև հոկտեմբերի 27-ը:
Հունաստանի ԱԳՆ-ն նշում է, որ «թուրքական կողմից Navtex-ի նոր անօրինական ծանուցման թողարկումը, որի միջոցով ծովային տարածք է ամրագրում Հունաստանի մայրցամաքային շելֆի տարածքում` Ռոդոսից հարավ, անօրինական սեյսմիկ հետազոտություն իրականացնելու նպատակով, հերթական անգամ ցույց է տալիս, որ Թուրքիան իր շարունակական սադրիչ գործողություններով և իրավախախտումներով լրիվ անտեսում է միջազգային իրավունքի հիմնական նորմերը»:

Դիտվել է՝ 3875

Մեկնաբանություններ