Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Բունդեստագի ընդդիմադիր կուսակցությունը պահանջում է արգելել «Գորշ գայլեր»-ի գործունեությունը

Բունդեստագի ընդդիմադիր կուսակցությունը պահանջում է արգելել «Գորշ գայլեր»-ի գործունեությունը
06.11.2020 | 21:38

Բունդեստագի ընդդիմադիր Ձախ կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենը պահանջել է Գերմանիայի տարածքում «Գորշ գայլեր» խմբավորման գործունեության կասեցում: «Դաշնային կառավարությունը պետք է անհապաղ հետևի Ֆրանսիայի օրինակին և արգելի այս երկրում «Գորշ գայլերի» հովանոցային կազմակերպության՝ Գերմանիայի դեմոկրատական ազգայնական թուրքական ասոցիացիաների ֆեդերացիայի (ADÜTDF) գործունեությունը»,-նշել է Ձախ կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենը:

Դաղդելենը նշել է, որ քրդերի, հայերի, ալևիների, հույների և հրեաների դեմ սադրանքներ հրահրելով նրանք Գերմանիայում ծառայում են հասարակության բևեռացմանը և մասնատմանը: «ADÜTDF»- ը ծայրահեղ աջակողմյան, ծայրահեղ ազգայնական խոշոր կազմակերպություն է, տարբեր գնահատականներով ունի 7000 անդամ: «Թուրքիայում «Գորշ գայլերը» իշխանության կոալիցիոն գործընկեր՝ աջակողմյան թուրքական կուսակցության՝ «Ազգայնական շարժման» հետ միասին սերտ կապեր ունեն ահաբեկիչ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շրջապատի հետ:


Իսլամիստական և ֆաշիստական կազմակերպությունների նկատմամբ պետք է զրոյական հանդուրժողականություն լինի մեր երկրում: Դրա համար պետք է հետևենք Ֆրանսիայի օրինակին»՝ ավելացրել է Դաղդելենը:

Դիտվել է՝ 3483

Մեկնաբանություններ