Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՔԻՊ-ը կոչ է անում վերականգնել Արծվաշենի նկատմամբ ՀՀ ինքնիշխանությունը

ՔԻՊ-ը կոչ է անում վերականգնել Արծվաշենի նկատմամբ ՀՀ ինքնիշխանությունը
30.11.2020 | 13:54

Հաշվի առնելով, որ այս օրերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչները հատուկ միջոցների (GPS) կիրառմամբ իրականացնում են սահմանազատման աշխատանքներ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով և վերականգնում Հայաստանի և Ադրբեջանի ճանաչված սահմանները, որոնք խախտվել էին հայ-ադրբեջանական պատերազմների ժամանակ,

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն կոչ է անում սահմանազատում իրականացնողներին՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի իշխանություններին, ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենը վերաներառել ՀՀ պետական սահմանի մեջ, վերականգնել Արծվաշենի նկատմամբ ՀՀ ինքնիշխանությունը և ՀՀ տարածքային ամբողջականությունը, հնարավորություն ստեղծել, որ արծվաշենցիները վերադառնան իրենց բնակավայրերը և վերականգնեն իրենց սեփականության և քաղաքացիական իրավունքները։
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն նաև խոստանում է, որ կնախաձեռնի իրավական գործընթաց նրանց դեմ, ովքեր Արծվաշենի նկատմամբ ՀՀ ինքնիշխանությունը վերահաստատելու հարցում հանցավոր անգործություն կամ անուշադրություն կցուցաբերեն սահմանազատման ներկա գործընթացում և այն ամրագրող փաստաթղթեր ստորագրելիս։
Հիշեցնենք, որ ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենը բռնազավթվել է (որոշ տվյալներով՝ փոխանակվել է) Արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1992 թվականի օգոստոսի 8-ին, և ցայսօր գտնվում է օկուպացված կարգավիճակում։


«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ՝ Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 5298

Մեկնաբանություններ