Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Կապանի քաղաքապետը ճիշտ է համարում, որ վարչապետը Սյունիքում նման վերաբերմունքի արժանացավ

Կապանի քաղաքապետը ճիշտ է համարում, որ վարչապետը Սյունիքում նման վերաբերմունքի արժանացավ
21.12.2020 | 23:53

Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը միանշանակ ճիշտ է համարում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում նման վերաբերմունքի արժանացավ և այդպես էլ չկարողացավ այցելել մարզի մի շարք քաղաքներ ու ստիպված էր ճանապարհի կեսից հետ դառնալ:

Հարցին, թե որպես քաղաքապետ վատ չի՞ զգում, որ այսպիսի ելք ունեցավ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիք, որ այդպես էլ չկարողացավ Կապան մտնել, քաղաքապետը պատասխանեց. «Բայց ինչի՞ պետք է վատ զգայի, եթե ես էլ էի այնտեղ»: Նա ճիշտ է համարում նաև, որ Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Պարգև Զեյնալյանը հրաժարվել է ձեռք մեկնել Նիկոլ Փաշինյանին. «Ես շարունակում եմ պնդել, որ վարչապետը պետք է հեռանա», ասաց Փարսյանը: Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մի այց է պարտք Սյունիքի քաղաքներին, եթե նորից այցելի, կրկին մերժելո՞ւ են նրա մուտքը Կապան, քաղաքապետն արձագանքեց. «Կերևա»:

Հարցին՝ եթե Փաշինյանն էլ իր համակիրներին ոտքի հանի, իրավիճակն անկառավարելի չի՞ դառնա, Փարսյանը պատասխանեց. «Որտե՞ղ ոտքի հանի: Չենք թողնի անկառավարելի դառնա»: Նա վստահ է, որ կապանցիների մեծ մասը իր հետ համակարծիք է:

Դիտվել է՝ 2488

Մեկնաբանություններ