Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Դատարանը մերժել է կալանավորել Գորիսի քաղաքապետին

Դատարանը մերժել է կալանավորել Գորիսի քաղաքապետին
24.12.2020 | 15:29

Դատարանը մերժել է կալանավորել Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանին:
Նրա փաստաբան Արմեն Մելքոնյանը փոխանցեց, որ դատավոր Պապոյանը մերժել է միջնորդությունը՝ նշելով, որ բացակայում են կալանավորման հիմքերը:
Ըստ փաստաբանի, այժմ Գորիսի քաղաքապետին կրկին կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։

Դիտվել է՝ 5645

Մեկնաբանություններ