Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Ռուբեն Մելքոնյան. Սիստեմատիկորեն հարվածում են պետական կարևոր ինստիտուտներին

Ռուբեն Մելքոնյան. Սիստեմատիկորեն հարվածում են պետական կարևոր ինստիտուտներին
23.01.2021 | 15:41

Արցախում հայերի ցեղասպանության ժամանակ, ինչպես այլ բնակավայրերի, այնպես էլ Շուշիի բնակչությունը եղել է թիրախում, ասուլիսում պատմական փաստեր ներկայացրեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն՝ ավելացնելով, որ Շուշիի բնակչությունը ենթարկվել է ցեղասպանությունների, նրանց պարտադրվել է արտագաղթ:

«Բայց դա չի նշանակում, որ Շուշին կորցրել է իր հայկական դիմանկարը: Նույնպիսի արտագաղթ ու ցեղասպանություններ իրականացվել են Վանի, Մուշի, այլ տեղերի հայության դեմ: Բայց դա չի նշանակում, որ որևէ հայ բարձրաստիճան պաշտոնյա երբևէ վիճարկել է Վանի հայկական պատկանելիությունը», - նշեց Մելքոնյանը: Նրա խոսքով՝ այն, ինչ հնչել է ԱԺ-ում, համընկնում է ադրբեջանական դիրքորոշումներին: Վերջին տարիների իրադարձությունները տպավորություն են թողնում, որ այդ ամենը ոչ թե պատահականություն, այլ մշակված գործընթաց է. «Սիստեմատիկորեն հարվածում են ազգային, պետական կարևոր ինստիտուտներին»:

Դիտվել է՝ 3915

Մեկնաբանություններ