Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Պուտինին վստահում է ռուսաստանցիների 65,1 տոկոսը

Պուտինին վստահում է ռուսաստանցիների 65,1 տոկոսը
29.01.2021 | 20:43

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վստահում է ռուսաստանցիների 65,1 տոկոսը՝ ըստ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի հարցման արդյունքների:

Հարցման մասնակիցներին առաջարկել են քաղաքական գործիչների ցուցակից ընտրել նրանց, ում իրենք հավանություն են տալիս. 65,1 տոկոսը նշել է նախագահին, 30,5 տոկոսն անվստահություն են հայտնել նրա նկատմամբ: Մասնակիցները քաղաքական գործիչների ցուցակից ընտրել նրանց, ում գործունեությանը հավանություն են տալիս: Պուտինին նշել է 61,1 տոկոսը, նրա գործունեությանը հավանություն չի տալիս 28,8 տոկոսը: Հարցումն անցկացվել Է հունվարի 18- 24-ը: Համառուսաստանյան նման հարցումներին, որոնք անցկացնում Է «ՀԿՈւՀԿ-Սպուտնիկ»-ը, մասնակցում են 18-ից բարձր տարիքի ռուսաստանցիները: 2018-ի հունիսի 18-ից ամեն օր հարցվում են 1,6 հազար քաղաքացիներ: Հարցման մեթոդը հեռախոսային հարցազրույցն է՝ հարցվածների 11,2 հազար ծավալով ստացիոնար և շարժական համարների պատահական ընտրությամբ: Անճշտությունը չի գերազանցում 1 տոկոսը:

Դիտվել է՝ 10861

Մեկնաբանություններ