Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Մի որոշ ժամանակ հետո գերեզմանի վրա լույսը անհայտացավ»

«Մի որոշ ժամանակ հետո գերեզմանի վրա լույսը անհայտացավ»
06.03.2022 | 11:54

«Հարություն առա՞վ Քրիստոս, թե ոչ: Սա հիմնավոր հարց է, թե՛ կրոնական, թե՛ փիլիսոփայական, եւ թե՛ մարդկային հայացքներին վերաբերող ամբողջ գիտության, քանի որ հարություն առնել կարող էր միայն Աստված»:

Հետեւաբար, Հարությանը վերաբերող հարցը առանցքային հարց է:
Մի քանի մեծ նշանակություն ունեցող հայտնագործություններից հետո Հարության փաստը իր կյանքի մայրամուտին ընդունեց նաև ոչ այլ ոք, եթե ոչ ինքը` Ֆրիդրիխ Էնգելսը. «Կապադովկյան նորագույն բացահայտումները պարտադրում են մեզ փոխել մեր հայացքները համաշխարհային պատմության մի քանի, բայց շատ կարևոր իրադարձությունների վերաբերյալ: Եվ այն, որ առաջ համարվում էր առասպելաբանների ուշադրությանը միայն արժանի, այժմ արդեն պետք է գրավի պատմաբաններին: Նոր փաստաթղթեր, իրենց համոզվածությամբ գրավելով անգամ հոռետես մարդկանց, խոսում են հօգուտ պատմության մեջ եղած մեծագույն հրաշքի՝ մահից դեպի կյանք Նրա՛ վերադարձի մասին, Ով այդ կյանքը զոհեց Գողգոթայում»:

Հիրավի, Էնգելսի այս խոսքերը մեզ հայտնի չէին` դրանք երբեք չեն թարգմանվել մեր լեզվով` Մարքսի և Էնգելսի հրատարակություններում: Էնգելսին համոզող կապադովկյան այս հայտնագործություններին հաջորդեցին մյուսները` ավելի կարևորները: Մենք պիտի վերադառնանք սովետական աթեիստական գրականությանը: Ինչպես վկայում էին վերջինները` Քրիստոսի Հարությունը ժխտելու հիմնավոր պատճառ է Հարության մասին փաստերի բացակայությունը: Ո՞րն է, ուրեմն, իրականության իսկությունը: Լաբիրիթիոսը իր պաշտոնակիցների հետ Քրիստոսի Հարության պահին գտնվում էր Նրա գերեզմանից ոչ հեռու: Նրանք պարզ տեսնում էին գերեզմանը փակող քարի գլորումը և այդ տեղի վրա բարձրացող աննման պայծառությամբ փայլող լուսեղեն մի կերպար: Լաբիրիթիոսը իր ուղեկիցների և պահակների հետ շտապեցին իսկույն հաղորդել այդ մասին իշխանավորներին: Հերմիդիոս հույնը Հուդայի կառավարչի մոտ կենսագրի պաշտոն էր զբաղեցնում և մինչև խաչելությունը Քրիստոսին խաբեբա էր համարում: Դրա համար էլ, իր սեփական նախաձեռնությամբ, գիշերը գնում է գերեզմանի մոտ, ուր դրեցին Տիրոջ Մարմինը, որպեսզի համոզվի, որ Քրիստոս չպիտի հարություն առնի, իսկ Նրա մարմինը հավերժ կմնա հողի մեջ: Բայց կատարվեց հակառակը. «Մոտենալով գերեզմանին,- գրում է Հերմիդիոսը,- այգաբացի թույլ լույսի մեջ մենք տեսանք գերեզմանի պահակներին` երկուսը նստած էին, իսկ մյուսները պառկած էին գետնին: Տիրում էր խոր լռություն: Մենք քայլում էինք շատ դանդաղ, և մեզնից առաջ անցավ պահակախումբը, որ գնում էր փոխելու նրանց, ովքեր գտնվում էին այնտեղ երեկոյան ժամից: Հետո հանկարծ շատ լուսավոր եղավ: Մենք չէինք կարող հասկանալ, թե որտեղից է այդ լույսը: Բայց շուտով տեսանք, որ այն ճառագայթում էր վերևից` շարժվող շողափայլող ամպից: Եվ այն իջավ գերեզմանի մոտ, և գետնի վրա այնտեղ երևաց Մարդ, ոնց որ ամբողջությամբ լուսաշող: Հետո լսվեց ուժգին որոտի ձայն, բայց ոչ թե երկնքում, այլ երկրի վրա: Այդ որոտի ձայնից պահակները սարսափահար վեր թռան և ընկան գետնին: Այդ ժամանակ մեզնից դեպի աջ` նեղ արահետով գերեզման էր իջնում մի կին, և հանկարծ նա բղավեց. «Բացվե՛ց, բացվե՛ց»: Եվ նույն վայրկյանին մենք տեսանք, թե իսկապես, շատ մեծ քար, որ դրված էր գերեզմանի մուտքին, կարծես ինքնիրեն բարձրացավ և բացեց գերեզմանը: Մենք շատ վախեցանք: Մի որոշ ժամանակ հետո գերեզմանի վրա լույսը անհայտացավ, տիրեց լռություն, ինչպես էր առաջ: Երբ մենք մոտեցանք գերեզնմանի մուտքին, ապա տեսանք, որ այնտեղ մահացածի մարմինը արդեն չկար»:


Էյշուն` սիրիացի հայտնի մի բժիշկ, մոտ էր Պիղատոսին և բուժում էր նրան, պատկանում էր իր ժամանակի նշանավոր մարդկանց թվին: Երևելի բժիշկը և բնաբանը, որ ուներ մեծ համբավ Արևելքում և Հռոմում, գրեց աշխատություններ, որոնք կազմեցին գիտության մեջ մի դարաշրջան: Պատահական չէ նաև, որ պատմագետները համարում էին, որ նա՝ որպես բժիշկ, իրավացիորեն տեղ է գրավում հավասարպես Հիպոկրատի, Ցելսիուսի, Հալենիուսի և նույնիսկ Լեոնարդո դա Վինչիի հետ, միայն թե այն հազվագյուտ լեզուն, որով նա գրում էր, չթողեց նրան հանրաճանաչ դառնալ: Կարևորն այն է, թե ինչպիսի՞ հանգամանքներում Է նկարագրում իր տեսածը Էյշուն: Պիղատոսի կարգադրությամբ: Նա Հարության նախօրյակի երեկոյան գտնվում էր գերեզմանի մոտ՝ իր հետ հինգ օգնականներ ունենալով, որոնք միշտ ուղեկցում էին նրան: Ինքն էլ ականատես էր Քրիստոսի հուղարկավորման: Շաբաթ օրը նա երկու անգամ զննել էր գերեզմանը, իսկ երեկոյան, Պիղատոսի հրամանով, ուղևորվեց այնտեղ իր օգնականների հետ, որտեղ պիտի անցկացներ ամբողջ գիշերը: Տեղյակ լինելով Քրիստոսի Հարության վերաբերյալ մարգարեությունների մասին` Էյշուն և իր բժիշկ օգնականները հետաքրքրվում էին դրանով, որպես բնաբաններ:

Դրա համար էլ մանրամասն հետազոտման էին ենթարկել ամեն ինչ, որ կապված էր Քրիստոսի և իր մահվան հետ: Երեկոյան ժամին իր օգնականները գնացին քնելու, բայց Հարությունից առաջ վաղուց արթնացել էին և վերսկսեցին դիտարկումները բնության մեջ կատարվող երևույթի. «Մենք բոլորս` բժիշկներ, պահակներ և մնացածները,- գրում է Էյշուն,- առողջ էինք և արթուն, և լավ էինք զգում, ինչպես միշտ: Մենք ոչ մի կանխազգացում չունեինք, բացարձակապես չէինք հավատում, որ մեռածը կարող է հարություն առնել: Սակայն Նա իսկապես հարություն առավ, և մենք այդ ամենը տեսանք սեփական աչքերով»: Սրան հաջորդում է Հարության դեպքի նկարագրությունը:
Աշխարհի ամենախոշոր հնագետներից մեկը` ակադեմիկոս Վ. Պ. Վուզեսկուլը ասում էր. «Քրիստոսի Հարությունը հաստատված է պատմական տվյալներով այնպիսի ճշտությամբ, ինչպիսին է գոյությունը Իվան Ահեղի կամ Պետրոս Մեծի... Եթե ժխտենք Քրիստոսի Հարությունը, ապա պետք է նաև ժխտել, և ոչ պակաս հիմունքներով, գոյությունը Պիղատոսի, Հուլիոս Կեսարի, Ներոնի և այլն»:


Սա ընդամենը փոքր մասն է այն աղբյուրների, որտեղ ասվում է, թե Քրիստոս իսկապես հարություն առավ: Համառոտ կարող ենք թվարկել նաև այլ աղբյուրներ` Եպիփան Ափրիկեցի, Եվսեբիոս Եգիպտացի, Իպոլիտոս Մակեդոնացի, Ամիոն Ալեքսանդրացի, Սաբելիոս Հույն, Իսահակ Երուսաղեմացի, Կոնստանդին Կյուրսեցի և ուրիշներ: Սրանք ընդամենը Քրիստոսի ժամանակակիցներն են, որոնք գտնվում էին Երուսաղեմում կամ մոտիկ էին Քրիստոսին և դարձան հենց Հարության կամ այն հաստատող անհերքելի փաստերի ականատեսներ: Չափազանց կարևոր է, որ մի շարք ապացույցներ մենք գտնում ենք այն ժամանակվա հրեա հեղինակների մոտ, չնայած բավականին պարզ է, որ հրեաները հակված են ամեն կերպ թաքցնել Հարության փաստը: Այն ժամանակվա հրեա գրողների մեջ, որոնք ուղղակի էին խոսում Հարության մասին, գտնում ենք այնպիսի վստահելի հեղինակների, ինչպիսիք են ՈՒրիոա Գամիանացի, Շերբում-Օթոե, Մանաքիա բժիշկ, Նաբին, Միփերկանտես: Միփերկանտեսը հրեական Սինեդրիոնի անդամներից մեկն էր` գանձապահ: Հենց նրա ձեռքից էր Հուդան ստացել երեսուն արծաթը՝ որպես մատնության վարձ: Սակայն, երբ Քրիստոսի Հարությունից հետո հրեաների մեջ տագնապ բարձրացավ, Միփերկանտեսը Սինեդրիոնի անդամներից առաջինն էր, որ ժամանեց այն տեղը` քննության համար:

Նա համոզվեց, որ Հարությունը կատարվել էր: Նրան վիճակվեց լինել Տիրոջ գերեզմանի մոտ` անմիջապես Հարության պահից առաջ: Նա եկել էր այդտեղ` գերեզմանի մոտ կանգնած պահակներին վարձ տալու համար: Վարձը վճարելուց հետո նա գնաց, իսկ պահակները մնացին մինչև հերթափոխի վերջը: Սակայն Միփերկանտեսը չհասցրեց շատ հեռանալ, երբ հսկա քարը գերեզմանի մուտքից անհայտ մի ուժով դեն գցվեց: Վերադառնալով գերեզմանի մոտ՝ Միփերկանտեսը հասցրեց տեսնել գերեզմանի վրա անհայտացող լույսը: Այս ամենը նա նկարագրում է իր «Պաղեստինի կառավարիչների մասին» ստեղծագործության մեջ, որը պատկանում է Պաղեստինի պատմության առավել արժեքավոր և ճշմարտացի աղբյուրների թվին: Հռոմեական պատմագրության խոշորագույն մասնագետ, գիտնական, ակադեմիկոս Պետուշինի հաշվարկների համաձայն, ընդհանուր առմամբ, Քրիստոսի Հարության մասին վստահելի վկայությունների թիվը գերազանցում է 210-ը, որոշ այլ հաշվարկներով՝ այն ավելի մոտ է 230-ին, քանի որ ակադեմիկոսի տվյալներին պետք է ավելացնել նաև այն պատմական հուշարձանները, որոնք գտնվեցին նրա աշխատության գրվելուց ավելի ուշ:

Դարբասի տարածաշրջանի Հոգևոր Հովիվ

Տեր Ընծա քահանա Միրզոյան

Դիտվել է՝ 7056

Մեկնաբանություններ