Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ճանաչեք ինձ

Ճանաչեք ինձ
24.03.2023 | 00:26

Աստծո կանչը. ամենօրյա պատգամներ

Մարտի 24

Ես Այստեղ Եմ: Մի’ ջանացեք գալիքն իմանալ: Գթասրտությունից ելնելով է, որ այն ծածկել եմ ձեզնից:

Հավատքն այնքան անգին հարստություն է, որ չի կարելի նրան փոխել կամ նրան զոհելու գնով` գիտություն ձեռք բերել:

Այնուհանդերձ, հավատքը հիմնված է Ինձ ճանաչելու գիտության վրա:

ՈՒրեմն իմացեք, որ այժմ բնավ էլ ապագան իմանալու ժամանակը չէ, ո՛չ էլ` Անտեսանելի Աշխարհից հայտնություններ ստանալու. այժմ լավ է, որ դուք ստանաք` Ինձ ճանաչելու Գիտությունը, ինչը կսովորեցնի ձեզ ամեն բան` միաժամանակ դառնալով հիմքը ձեր հավատքի:

Դիտվել է՝ 3250

Մեկնաբանություններ