Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
06.04.2023 | 00:01

Հավատքը հոգու դուռն է տաճարի,

Աղոթքն է դուռը բացող բանալին,

Խաղաղությունով թող լցվի հոգին,

Հավատքը հոգու դուռն է տաճարի:

Թող Հոգին հոգում հավերժ բնակվի,

Կամքը կատարիր և միշտ ենթարկվիր Մխիթարիչին,

Հավատքը հոգու դուռն է տաճարի,

Աղոթքն է դուռը բացող բանալին:

Հրաչյա Խաչիկի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2340

Մեկնաբանություններ