Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Հայկական օրակարգ. դառնալ իրական

Հայկական օրակարգ. դառնալ իրական
10.04.2023 | 21:17

Ադրբեջանը շրջանառում է նոր ձևակերպում՝«Հայաստանի հետ պայմանական սահման»։ Այն, որ սահմանը որոշվում է Ալիևի ցանկությունների պայմանական քարտեզով, հարցի միայն մի կողմն է։

Ավելի խորքային հարց է, որ մենք այսօր իսկապես ունենք պայմանական Հայաստան, պայմանական Արցախ, պայմանական հասարակություն, պայմանական կառավարություն, պայմանական պայքար, պայմանական հեռանկար։

Որքան էլ տարօրինակ հնչի, բայց հենց հակառակորդն է մեզ հուշում մեր անելիքը, այն է՝ դառնալ իրական։

Ունենալ.

- Իրական օրակարգ

- Իրական պատկերացումներ վիճակի մասին

- Հետպատերազմյան վերականգնման իրական ծրագրեր

- Իրական բանակցություններ

- Իրական Հայաստան, իրական Արցախ

- Եվ այս ամենին հասնելու համար՝ իրական իշխանություն

- Երևանի գալիք ընտրությունները նույնպես պետք է լինեն իրական։ Իրական թեկնածուներով, իրական պայքարով, իրական հակադրությամբ, իրական շարունակությամբ։

Հիմա պատկերացրեք, թե որքան մեծ է հավանականությունը՝ այս բոլոր ուղղություններով կեղծ ճանապարհներով գնալու։

Հանրային պրոցեսների, քաղաքական մտքի և ձևաչափերի բովանդակությունը այս փուլում պետք է լինի դա՝ վերադառնալ իրականություն, ունենալ իրական պատկերացումներ և իրական մարդկանցով անցնել դժվար, բայց իրական ճանապարհ։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2867

Մեկնաբանություններ