ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Ով ուզում է աշխարհը տեղաշարժել՝ թող իրեն տեղաշարժի, ամենադժվար մասնագիտությունը մարդ լինելն է» Ռալֆ ՈՒԱԼԴՈ ԷՄԵՐՍՈՆ

«Ով ուզում է աշխարհը տեղաշարժել՝ թող իրեն տեղաշարժի, ամենադժվար մասնագիտությունը մարդ լինելն է» Ռալֆ ՈՒԱԼԴՈ ԷՄԵՐՍՈՆ
03.05.2023 | 10:05

Ձմռան մի ցուրտ օր էր, կիրակի: Եկեղեցուն կից կայանատեղում արագորեն աճում էր ավտոմեքենաների թիվը: Եկեղեցու ծխական անդամները գնում էին եկեղեցի՝ կիսաձայն զրուցելով եկեղեցու արտաքին պատին հենված անօթևան մի ծերունու մասին: Նա գրեթե պառկած էր, և թվում էր, թե քնած է: Նրա հագին կար գրեթե ամբողջովին բզկտված երկար վերարկու, գլխին՝ հին ու տրորված գլխարկ՝ դրված այնպես, որ դեմքը գրեթե չէր երևում: Հագի կոշիկները նույնպես ծայրաստիճան մաշված էին, ոտքերի չափին անհամապատասխան, պատառոտված անցքերից երևում էին մատները: Մարդիկ անտարբեր անցնում էին նրա կողքով ու մտնում եկեղեցի:

Մինչ ծխական անդամները մի քանի րոպե կշփվեին՝ սպասելով կիրակնօրյա պատարագի սկսվելուն, մի մարդ ներս բերեց դրսում պառկած անօթևան մարդուն: Մարդիկ շարունակում էին քննարկել իրենց տեսածն ու բամբասել, և այնուամենայնիվ, նրանցից ոչ ոք չփորձեց նրան ներս հրավիրել, տեղ առաջարկել: Բոլորը սպասում էին րոպեներ անց քահանայի ներս մտնելուն, արարողության սկսվելուն, քարոզ լսելուն:
Շուտով եկեղեցու դռները բացվեցին, և ներս մտավ անօթևան մարդը՝ գլուխը կախ: Նա առաջացավ դեպի ամբիոնը, հանեց գլխարկն ու վերարկուն… և բոլորը քարացան. նրանց դիմաց կանգնած քարոզիչը դրսի «անօթևան» մարդն էր…
Ոչ ոք ոչ մի բառ չասաց, եկեղեցում կատարյալ լռություն էր տիրում:
Քահանան կանգ առավ ամբիոնի մոտ և իր ձեռքին եղած Աստվածաշունչը դրեց ամբիոնի վրա:
- Սիրեցյալ ծխական անդամներ, կարծում եմ, որ կարիք չկա ասել, թե ինչի մասին եմ այսօր քարոզելու, - ասաց նա և սկսեց երգել.
«Եթե կարողանամ անցնելիս ինչ-որ մեկին օգնել,
Եթե կարողանամ նրան գեթ մեկ բառով ուրախացնել,
Եթե կարողանամ ցույց տալ, որ սխալ ուղի է ընտրել,
Ապա իմ կյանքն, անշուշտ, իզուր չէ անցել»:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5539

Մեկնաբանություններ