Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Թուրքի համար հայկական ոչինչ գոյություն չունի էս տարածքում

Թուրքի համար հայկական ոչինչ գոյություն չունի էս տարածքում
30.07.2023 | 18:26

Արցախցու առևանգումը Նիկոլի ու մանր-մունր նիկոլիկների` խաղաղ համակեցության մասին հիմար առասպելը մի ակնթարթում փոշիացրեց։

Էդպես է լինում միշտ և ամենուր, որտեղ անլվա սրիկաները իրենց անճարությունը, անօգնականությունն ու դավաճանությունը թաքցնում են պատրանքների հետևում։

Էդպես է լինում միշտ և ամենուր, որտեղ ժողովուրդը հիմարին հավատում և սկսում է քարկոծել ճշմարտությունը։ Իսկ ճշմարտությունը մեկն է. թուրքի համար հայկական ոչինչ գոյություն չունի էս տարածքում։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 2037

Մեկնաբանություններ