Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Մեկ միլիոն դոլարանոց աչքակապություն

Մեկ միլիոն դոլարանոց աչքակապություն
04.10.2023 | 13:13

Իմիջիայլոց, Հռոմի ստատուտով ՀՀ-ն միանում է ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանին. այն ՄԱԿ-ի, որին երեկ Ալիևը 1 մլն դոլար նվիրաբերեց, ինչի դիմաց էլ Լեռնային Ղարաբաղ մեկնած ՄԱԿ առաքելությունը չտեսավ Ստեփանակերտում ու առհասարակ Արցախում տեղի ունեցած ավերածություններն ու ցեղասպանության վառ ապացույցները:

Դեռ նախորդ տարի էլ հստակ ասել ու ապացուցել եմ, որ Հռոմի ստատուտը առհասարակ հակասահմանդրական է, իսկ ՍԴ` 24.03.2023 որոշման կայացումը ինքնին դուրս էր ՍԴ իրավասությունից ու լիազորություններից:

Որքան Հաագայի դատարանի որոշումն օգուտ տվեց Հայաստանին ու Արցախին, հենց ուղիղ այդքան էլ օգուտ կտա Հռոմի ստատուտի վավերացումը:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 1820

Մեկնաբանություններ