Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Միասնական աղոթքներ

Միասնական աղոթքներ
27.11.2023 | 09:20

Ողջույն սիրելիներ,

երկուշաբթի` նոյեմբերի 27-ից Սաղմոսի օրինակով, որում ասվում է. «Օրվա մէջ յոթն անգամ քեզ պիտի օրհնեմ քո արդար դատաստանի համար» (Սաղմ. 118:164) եկեք շարունակենք 7 օր, օրը 7 անգամ, կարճ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔՆԵՐՈՎ հսկումը, մեր Փրկիչ ու Տէր Հիսուս Քրիստոսի շուրջ համախմբումը:

Ահա գալիք շաբաթվա օրը 7 անգամ աղոթքի տեքստը.

1. ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:

Հայ՛ր մեր, որ յերկինս ես,

Սուրբ եղիցի անուն Քո,

Եկեսցէ արքայութիւն Քո,

Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:

Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր.

Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր,

Որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց:

Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,

Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ,

Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ԱՄԵՆ:

2. ՏԷՐ ՅԻՍՈւՍ ՔՐԻՍՏՈ´Ս, ՈՐԴԻ´ ԱՍՏՈՒԾՈ. ՈՂՈՐՄԵԱ´ ԻՆՁ, ԲԱԶՄԱՄԵՂԻՍ (3 անգամ):

3. ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱ՛Ծ, սուրբ եւ հզօր, սուրբ եւ անմահ, որ խաչեցար վասն մեր (խաչվեցիր մեզ համար). ողորմեա՛ մեզ (3 անգամ):

Փառավորյալ և օրհնյալ ես, միշտ Սուրբ Կույս Աստվածածին Մարիամ. մայր Քրիստոսի, մատուցի՛ր մեր աղաչանքները քո Որդուն և մեր Աստծուն: Փրկելու մեզ փորձությունից և բոլոր տեսակի վտանգներից:

4. Փա՜ռք Քեզ Աստվա՜ծ, փա՜ռք Քեզ. ամեն բանի համար, Տէ՜ր, փա՜ռք Քեզ:

Եվ կրկին խաղաղության համար Տիրոջն աղաչենք. ընդունի՛ր, ապրեցրու՛ և ողորմի՛ր:

Օրհնությո՜ւն և փա՜ռք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

5. Սուրբ խաչով աղաչենք Տիրոջը, որպեսզի սրանով մեզ փրկի մեղքերից և պահի Իր ողորմության շնորհով:

Ամենակա՛լ Տէր Աստված մեր, պահի՛ր և ողորմի՛ր:

Աղոթք

Պահպանի՛ր մեզ, Քրիստո՛ս Աստված մեր, Քո սուրբ և պատվական խաչի հովանու ներքո, խաղաղության մեջ, փրկի՛ր տեսանելի և անտեսանելի թշնամուց: Արժանավորի՛ր գոհությամբ փառավորել Քեզ Հոր և Սուրբ Հոգուդ հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ԱՄԵՆ:

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԻ ժամերը. 07:00, 10:00, 13:00, 16:00, 19:00, 21:00, 24:00:

*Չէ որ Տէրը մեզ հորդորում է ամեն ժամ աղոթել ու չձանձրանալ (Ղուկ. 11:1):

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ միաբանվում ենք աղոթքով, որի հոգևոր պտուղները երկրագնդի տարբեր անկյուններում ապրող շատ հայեր են զգացել: Մարդիկ աղոթում են ընտանիքներով ու ամրապնդվում միմյանց հետ հոգևոր կապերով, ստեղծում աղոթական աննախադեպ ցանց: Օրվա տարբեր ժամերին հնչեցվում են երկնային զանգերը ու հայցում Տիրոջ ողորմությունը մեր ազգի ու անձերի համար:

*Տէրը մեզ պատգամում է. «Զգո՛յշ եղէք, հսկեցէ՛ք ու աղօթեցէ՛ք, քանի որ չգիտէք, թէ ե՛րբ է ժամանակը» (Մարկ. 13:33):

*Առաքյալը հորդորում է. «Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտռում է, թէ ո՛ւմ կուլ տայ» (Ա Պետր. 5:8)։

Խոնարհվենք մեր ամենազոր Տէր Հիսուս Քրիստոսի առջև, ներողություն խնդրենք մեր մեղքերի, ԱՍՏԾՈՒՑ հեռանալու համար, կրկին դառնանք Քրիստոնյա ազգ ու կերտենք Քրիստոնյա երկիր: Ասելով սաղմոս, մինչև հաջորդ Կիրակի մենք կրկին մեր բերանը կվարժեցնենք Տիրոջը փառաբանելու մեջ և անգիր կանենք այդ սաղմոսը: Եթե որևէ մեկը չկարողանա նշված ժամին աղոթել, ապա ցանկացած հարմար պահի թող ասի:

Խնդրում ենք տարածել և իրազեկել:

ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Դիտվել է՝ 2186

Մեկնաբանություններ