Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

«Խաղաղություն» կոչվող միակ ֆեյք հաղթաթուղթը

«Խաղաղություն» կոչվող միակ ֆեյք հաղթաթուղթը
13.01.2024 | 06:55

Ալիևի վերջին հարցազրույցում հնչած հայտարարություններից և պնդումներից հետո շարունակել լուրջ դեմքով «խաղաղության պայմանագիր» կոչվող ֆարսի քննարկումն ու մեկնաբանումը կամ իշխանական «խաղաղության խաչմերուկ» նախընտրական բրոշյուրի պարզաբանումն ու «հնարավորությունների» վերլուծությունը նույնն է ինչ անձամբ դառնաս քարոզչական գործիք, լայն բացես օվերտոնի պատուհանը և օգնես այս իշխանությանը սեփական քարոզչական թեզերի և ադրբեջանական նարատիվների տարածման ու դրանց հետ համակերպման գործում:

Ժամանակը շատ կարճ է, և «խաղաղություն» կոչվող միակ ֆեյք քաղաքական հաղթաթուղթը իշխանությունը պետք է քամի մաքսիմալ և շատ արագ, այն էլ բացառապես ներքին քաղաքական դաշտում ի օգուտ սեփական իշխանության պահպանման, քանի այդ ֆեյքը չի պայթել: Արտահերթ ընտրություններում որպես քաղաքական առաջարկ «խաղաղության» թեզը միակ ուտեստն է, որն առկա է լինելու իրենց մենյույում:

Սա է ընտրության մոտիվը:

P.S. Էն դուշից, թուլացրած վեշլկից ու բասկետբոլի շթից մի շեղվեք, հարմար է, ջհանդամ, թե կառավարության նիստի 24 հարցից 20-ը զեկուցվող չեն ու թե ի՞նչ են՝ էական չի, կարևորը Լենինի կամ էլ Շելբիի կեպկով ակտորի կողմից ստեղծվող շոուն է, որը պետք է սպառվի:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3108

Մեկնաբանություններ