«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Արարատ Միրզոյանի և ընկերների խայտառակ գործերը դրա աչքը չմտցրին

Արարատ Միրզոյանի և ընկերների խայտառակ գործերը դրա աչքը չմտցրին
08.02.2024 | 22:39

Երեկ՝ Ազգային Ժողովի ցածր ամբիոնից ելույթ ունենալիս, Վահագն Ալեքսանյանը հայտարարում էր, թե որոշակի ժամանակահատվածում Դաշնակցություն կուսակցույունը լցված է եղել ՊԱԿ գործակալներով: Թվում էր , թե այսօր դաշնակները պիտի հակադարձեին տվյալ անձին՝ Արարատ Միրզոյանի և ընկերների խայտառակ գործերը նրա աչքը մտցնելով:

Բայց՝ ո՛չ, կցկտուր, վախեցած մեկ երկու բառ:

Դաշնակների վախը բռնել է Նիկոլ Փաշինյանը:

Դաշնակ ջոջեր, գնացեք բուռմ հող կերեք:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հ.Գ.

Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ դաշնակները փողոցներում գոռում էին՝ ոչ թրքացմանը:

Արարատ Միրզոյանը մեղադրվում է թուրքական լրտես լինելու մեջ:

Դիտվել է՝ 4140

Մեկնաբանություններ