ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Հավատացիք ստերին՝ վայելե՛ք

Հավատացիք ստերին՝ վայելե՛ք
29.02.2024 | 16:16

Նիկոլ Փաշինյանը ճնշում է արտագնա աշխատանքի մեկնողներին, Սևանա լճի ձկնորսներին, Գայի պողոտայում ապօրինի շինություն ունեցողներին և այլոց։ Դուք հավատացիք, որ Հայաստանում անարյուն, թավշյա հեղափոխություն է եղել, «նախկինների» արած թալանը «կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ» հետ է բերվելու, «ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու», Նիկոլ Փաշինյանն ազգի Բենամուկին է, դուք էլ՝ հպարտ քաղաքացիներ, Հայաստանի 3 միլիոն վարչապետեր։ Հավատացիք այդ անհեթեթ ստերին, հիմա եկել է սթափվելու ժամանակը: Նիկոլի թիվն է՝ ապագա կա, կա, վայելեք այն։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2006

Մեկնաբանություններ