«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Հայոց ցեղասպանությունը փաստ է, որը քննարկման ենթակա չէ

Հայոց ցեղասպանությունը փաստ է, որը քննարկման ենթակա չէ
16.04.2024 | 11:56

Հայ ժողովրդի վրա կիրառած տարատեսակ հոգեբանական տեխնոլոգիաներով Հայաստանի իշխանությունը զավթած թուրքական խմբակը կետ առ կետ կատարում է Հայկական հարցը ընդմիշտ փակելու և Հայոց ցեղասպանությունը ավարտին հասցնելու թուրքական հանձնարարությունը։

Հայաստանին պատկանող տարածքների տարածքային պահանջները վիժեցնելուց հետո արդեն անցան հաջորդ փուլին՝ կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը։

Օրերս անդրանիկ քոչարյանի կողմից գցած խայծը դա թուրքական ծուղակ է։ Ինչպե՞ս են գրանցելու այն մարդկանց անուն-ազգանունները, որոնք մի ամբողջ ցեղերով կամ գյուղերով սպանվել են։

Հայոց ցեղասպանությունը դա փաստ է, որը տեղավորվում է Լեմկինի կողմից սահմանված ու ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձևի մեջ։

Հայոց ցեղասպանությունը փաստ է, որը արձանագրվել է թե՛ այդ ժամանակ ականատեսների կողմից, թե՛ դրանից հետո։ Կան բազմաթիվ վկայություններ ու փաստաթղթեր դա ապացուցող թե՛ Հայաստանում, թե՛ Մեծ Բրիտանիայում ու ԱՄՆ-ում, թե՛ հենց թուրքիայում։

Այդ փաստը նույնիսկ ընդունվել է տարբեր երկրների կողմից՝ ներառյալ ԱՄՆ 50 նահանգները և ադմինիստրացիան, ինչն, իմ կարծիքով, պարտադիր չէր ու այդ գործի վրա ծախսված հայկական ռեսուրսները կարող էին ծախսվել ավելի էֆեկտիվ, օրինակ՝ Հայկական պահանջատիրության ու Ազգային գաղափարախոսության ձևակերպման ու կիրառման վրա։

Հայոց ցեղասպանությունը փաստ է, որը քննարկման ենթակա չէ։ Ովքեր կփորձեն դա քննարկել կամ շահարկել սպասարկում են թուրքական շահերը։

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 1554

Մեկնաբանություններ