Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Կոբախիձեն մեղադրել է Զուրաբիշվիլիին արտաքին ազդեցության գործակալ լինելու մեջ

Կոբախիձեն մեղադրել է Զուրաբիշվիլիին արտաքին ազդեցության գործակալ լինելու մեջ
18.04.2024 | 11:58

«Արտաքին ազդեցության գործակալների մասին» օրենքի շուրջ ծավալվող կրքերը Վրաստանում թեժանում են։ Օրենքի էությունը, հիշեցնեմ, կայանում է ընդամենը նրանում, որ ոչ պետական ուղիներով երկիր մտնող ֆինանսական միջոցները անհրաժեշտ է ենթարկել թափանցիկ հաշվետվության։ Վրաստանի գործող իշխանությունը օրենքի անհրաժեշտությունը հիմնավորում է «երկրի ուկրաինացումը» թույլ չտալու հանգամանքով։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անգամ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին (ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի մտերիմը) է մեղադրել արտաքին ազդեցության գործակալ լինելու մեջ։

Արևմուտքի դեսպանատները ակտիվ տաքացնում են հակակառավարական գործողությունները` այդ կերպ արձանագրելով վտանգը, որ Վրաստանի իշխանությունները փորձում են նվազեցնել ներքաղաքական կյանքին անուղղակիորեն ներազդելու նրանց լծակները։ Եվ սա այն դեպքում, երբ Միացյալ Նահանգներում և ԵՄ երկրներում վաղուց գործում են նման օրենքներ, ընդ որում` ավելի կոշտ տեսքով։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 2667

Մեկնաբանություններ