Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Էդ նույն «ուրախությունը» բերելու է Երևանի վրա

Էդ նույն «ուրախությունը» բերելու է Երևանի վրա
23.04.2024 | 11:30

Ոսկեպարցիներին ասում է, թե իբր պիտի օրը գա, ու իրենք ոչ թե դժգոհ լինեն, այլ ուրախանան, որ ադրբեջանցին 50 մետրի վրա է։

Էդ նույն «ուրախությունը» բերելու է Երևանի վրա։

Ի դեպ, Ալիևը էդ ժամանակ «հայ» ոստիկաններին կվճարի կրկնակի ու եռակի, որ նույն ձևով պաշտպանեն իրենց ֆավորիտին, որ նրան բան ասող չլինի, ու բոլորով ուրախանան, որ ադրբեջանցին արդեն ոչ թե 50 մետրի վրա է, այլ՝ երկրի ամենամեջտեղում։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 1698

Մեկնաբանություններ