Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Իրենց անձի փրկության համար զոհաբերում են հայրենիքը

Իրենց անձի փրկության համար զոհաբերում են հայրենիքը
25.05.2024 | 12:05

Էգոիզմը, եսակենտրոնությունը մարդկային բնույթի ամենամերժելի երևույթներից մեկն է, երբ սեփական անձը և նրա ցանկությունները վեր են դասվում ամեն ինչից։

Էգոիզմը կործանարար հետևանքներ է ունենում ամենուր' անձնական հարաբերություններից մինչև պետական կառավարում և քաղաքականություն։

Արցախի հանձնումը ևս էգոիզմի հետևանք էր, երբ կոնկրետ մարդիկ իրենց անձի փրկության համար զոհաբերեցին հայրենիքը։

Այսօր էլ տեղի ունեցող իրադարձությունները էգոիզմի դրսևորում են։ Մարդիկ վախենում են կորցնել իրենց հարստությունը և թիկնապահներին, դրա համար պատրաստ են զոհաբերել ամբողջ երկիրը։

Էգոիզմը կուրացնում է մարդուն։

Կույր մի եղեք։ Սեփական անձից առավել սիրեք ուրիշներին, սիրեք ձեր մտերիմ մարդկանց, սիրեք հայրենիքը։ Այլապես ես-ը մենակ է մնում, երբ կենտրոնանում եք միայն ես-ի վրա։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1806

Մեկնաբանություններ