Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Յուրաքանչյուր հայ պետք է իմանա ու գնահատի, որ ունի Հայրենիք-պետություն

Յուրաքանչյուր հայ պետք է իմանա ու գնահատի, որ ունի Հայրենիք-պետություն
02.07.2024 | 17:52

Որոշ «քաղաքական մտքի գիգանտներ» ոգևորվել են Բագրատ Սրբազանի երեկվա ասածներից և փորձում են ներկայացնել, իբր Սրբազանը ազդակ է տալիս, որ Հայաստանը չպետք է լինի ռուսամետ։

Տվյալ անձանց խորհուրդ կտամ չլինել ավելի ռուս, քան Իվան Գրոզնին։

Այո, Հայաստանը պետք է լինի իր տեղում և ունենա սեփական առանձնահատուկ դերակատարությունը նոր ձևավորվող աշխարհաքաղաքական ճամբարում։

Չպետք է մոռանալ, որ Հայաստանը 12 մլն աշխարհասփյուռ հայերի հայրենիքն է, որտեղ բնակվում է ընդամենը 3 միլիոնը։

Որևիցէ առումով չի կարելի թույլ տալ, որպեսզի Հայաստանը կորցնի իր պետականությունը, անկախ նրանից թե ինչ միութենական պայմանագրեր կարող է ապագայում նա կնքել։

Հնարավոր է լինել սուվերեն պետություն և միաժամանակ դառնալ որևէ միության անդամ։

Արտերկրում բնակվող յուրաքանչյուր հայ պետք է իմանա ու գնահատի, որ ունի Հայրենիք-պետություն։

Կեցցե՜ սուվերեն Հայաստանը։

Կեցցե՜ Ազգային Ազատագրական Շարժումը։

Աստվա՜ծ պահապան շարժման առաջնորդին, առաջատարներին և յուրաքանչյուր հայրենասեր, արդար նպատակներով պայքարող ազատամարտիկին։

Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 7612

Մեկնաբանություններ