Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Արդյոք ովքե՞ր են

Արդյոք ովքե՞ր են
22.07.2024 | 20:55

Լավ, հասկացանք, թե Նիկոլ Փաշինյանն ով է, բա 2018 թվին հեղափոխություն բեմականացրածներն ովքե՞ր են:

Հասկացանք, թե Սամոդուռն ով է, բա 18 թվի բեմականացումը կոծկող լրագրողներն ու խմբագիրներն ովքե՞ր են:

Հասկացաք, թե Սամոդուռն ով է, բա տարիներով տարածքները վերադարձնելու համար բանակցող, բայց ներսում՝ «հող հանձնողին հողին կհանձնենք» բարբաջածներն ովքե՞ր են:

Հասկացանք, թե Սամոդուռն ով է, բա ԱԺ-ում նրա կողմից ծեծ ուտողներն ովքե՞ր են, նրան լեգիտիմացնողներն ովքե՞ր են:

Ինչպե՞ս կոչես նրանց, ովքեր դեռ մուծվում են Աննա Հակոբյանի ֆոնդերին:

Ինչպե՞ս կոչես այն զինկոմներին, որոնց ձեռքերով 2011-2019 թվականներին մոտ հիսուն հազար մարդ ազատվել է բանակից (ճնշող մեծամասնությունը վստահաբար ապօրինի), ովքեր պատանիներին ուղարկում էին ջաբրայիլներ ու աղդամներ, իսկ հիմա զգաստ են կանգնում՝ Լեռնային Ղարանբաղը Ադրբեջանի կազմում 91 թվի փաստաթղթերով ճանաչողի առաջ:

Գործ կարող դատախազներ, արդարադատության հետ կապ չունեցող դատավորներ, միլիցեքի հետ աշխատող խառոշիներ, պետական բյուջեից, Գյումրիի քաղաքային բյուջեից տանող առևտրականներ, հանցագործությունները կոծկող ԱԱԾ գնդապետեր ու գեներալներ, բա դուք ովքե՞ր եք:

Հայաստանում ռեժիմ փոխվելու է, հիշե՛ք:

Աշխարհը չոփով ծածկված չէ:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4977

Մեկնաբանություններ