Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Ի գիտություն

Ի գիտություն
25.08.2024 | 13:30

Առ ոչինչ են քո ունեցած դիրքը, ունեցվածքը և հնարավորությունը, եթե նվաստացվա՛ծ է քո ազգային արժանապատվությունը, անարգվա՛ծ է քո պատմական հիշողությունը և մետր առ մետր թշնամու ոտքի կոխան է դառնու՛մ քո Հայրենի հողը, որում ամփոփված են նախնյացդ աճյունները:

Որովհետև, այդ դեպքում անխուսափելի է քո կործանու՛մը՝ աշխարհի որ ծայրում էլ որ գտնվելիս լինես:

Նույնիսկ ինքնությունից, լեզվից և անգամ հավատքից հրաժարվելը քեզ չի փրկի կործանումի՛ց:

Ի գիտություն բոլոր ՀԱՅԵՐԻ:

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3865

Մեկնաբանություններ