ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Տարածաշրջանում չկա մի պետություն, որ ակնկալիք չունենա

Տարածաշրջանում չկա մի պետություն, որ ակնկալիք չունենա
07.10.2024 | 11:12

Էրդողանը անհանգստացած է, պնդելով, որ Իսրայելը ձգտում է զավթել նաև Ավետյաց Երկիրը:

Մի քանի հարցադրումներ:

Այսպիսով, թուրքերը ևս ընդունում են «Ավետյաց Երկիր» անվանումը, թեպետ՝ այլ համատեքստում, սակայն անհասկանալի է մնում հետևյալը. եթե Իսրայելը գրեթե հրապարակավ չի խոսում Ավետյաց Երկիրը զավթելու մասին, ապա Ադրբեջանը, հենց Թուրքիայի ու Իսրայելի աջակցությամբ պատերազմելով նույն այդ Երկրի դեմ, այն հրապարակավ համարում է իր երկրի մաս, անվանելով «արևմտյան ադրբեջան», և փորձում իբր օրինականացնել հետագա բռնազավթումները: Չի բացառվում, որ Էրդողանի այդ պնդումը հետապնդում է հենց հետագա բռնազավթումները իբր մեզ փրկօղակ (ինչի պակասը մենք չունենք) նետելու սրտացավություն: Տարածաշրջանում ներկա իրավիճակում չկա մի պետություն, որ ակնկալիք չունենա, ուղղակի այդ ակնկալիքների անհամատեղելիությունն է դեռ մեր շահերից բխում, բայց դա անվերջ չէ, առավել ևս, բացարձակապես չեն օգնի ՍԴ իրավիճակային առնվազն անհիմն որոշումները:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 4241

Մեկնաբանություններ