ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Երևանի քաղաքապետարանի անամոթ աշխատաոճի վերաբերյալ կամ ինչների՞ս է պետք քաղաքապետարանը

Երևանի քաղաքապետարանի անամոթ աշխատաոճի վերաբերյալ կամ ինչների՞ս է պետք քաղաքապետարանը
04.12.2024 | 07:33

ՈՒրեմն, Երևանի քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն անշարժ գույքի սեփականատերերին ծանուցում է ուղարկում, ըստ որի վերջիններիս առաջարկվում է անշարժ գույքին կից տարածքում պարբերաբար իրականացնել մաքրում, կանաչապատում, լուսավորության անցկացում, ինչպես նաև շենքերի բակային տարածքների կանաչապատում:

Ընդ որում, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն իր «ծանուցումը» չկատարելու համար տուգանքով է սպառնում:

Լավ, եթե անշարժ գույքի սեփականատերերը պետք է քաղաքը մաքրեն, կանաչապատեն, լուսավորեն, բա քաղաքապետարանն ինչո՞վ զբաղվի: Չէ որ մարդիկ հարկերի և պարտադիր վճարների տեսքով վճարում են մաքրման, կանաչապատման և լուսավորության համար: Նախ` քաղաքապետարանին են վճարում, դրանից բացի` համատիրությանը: Ավելին` անշարժ գույքի սեփականատերերն, ի տարբերություն բնակիչների, օրինակ` աղբահանության համար, 12-15 անգամ ավելի մեծ գումար են վճարում:

Չէ, լուրջ եմ հարցնում` եթե հարկատուները, բացի հարկեր և պարտադիր վճարներ վճարելուց, պետք է կատարեն նաև քաղաքապետարանի գործառույթները, ապա ինչների՞ս է պետք քաղաքապետարանը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2427

Մեկնաբանություններ