Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Հիշեցման կարգով

Հիշեցման կարգով
07.12.2024 | 11:23

Թուրքիայի հովանավորչությամբ ու մասնակցությամբ ահաբեկչական շքերթը Սիրիայում հատուկ հիշեցում է Թուրքիային ցեղասպան պետությունից ռեգիոնալ միջնորդի վերածող ՀՀ իշխանության համար և զգուշացում հասարակական այն խմբերի համար, որոնք նույնիսկ հոգու խորքում հավատում են Թուրքիայի հետ բարեկամանալուն, խաղաղ առևտուր անելուն և 0 խնդիրներ ունենալուն:

Այնպիսի ջերմ և ամուր հարաբերություններ, ինչպիսին Թուրքիան ու Սիրիան են ունեցել մինչև 2011 թվականը, ուղղակի անպատկերացնելի է, սակայն դա չխանգարեց Թուրքիային` վերջին 13 տարիներին իր երբեմնի բարեկամին տարբեր ուղղություններով հարվածներ հասցնելու և երկիրը մասնատելու առումով:

Թուրքիան այսօր էլ ուղիղ նախապայմաններ է իջեցնում Հայաստանին և պաշտպանում այն պահանջներն ու սպառնալիքները, որոնք բարձրացվում են Բաքվից:

Հայաստանն այս իշխանությամբ ունի 0 դիմադրողականություն, 0 պատրաստվածություն, 0 կամք` Հայաստանի շահերը պաշտպանելու և մեր դեմ կուտակվող սպառնալիքները չեզոքացնելու հարցում:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2288

Մեկնաբանություններ