Երբեք չէի կարող մտածել, որ ԱՄՆ -ը, որը 10 միլիոն դոլար գլխագին էր նշանակել Աբու Մուհամմադ ալ-Ջուլանիի համար, Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մակարդակով, ուղղակի բանակցությունների մեջ կմտնի նույն ալ -Ջուլիանիի հետ:
Նրան կառաջրկի ոչ միայն ԱՄՆ –ի, այլև Արաբական միության և ՄԱԿ -ի աջակցությունը:
ԱՄՆ -ի անունից կխոստանա և բոլոր սանկցիաների չեղարկում, որոնք գործում են Սիրիայի դեմ, և՛ ֆինանսական, և՛ տեխնիկական, և՛ բարոյական մեծածավալ աջակցություն:
Հետաքրքիր զարգացումներ են սպասվում :
Մանավանդ, երբ ուշադրություն դարձնենք ալ-Ջուլանիի
պատասխան ելույթում Իրանին վերաբերող հետևյալ արտահայտությանը , թե.
«...մենք Իրանի ժողովրդի հանդեպ որևէ թշնամանք չունենք: Մենք պայքարելու ենք իրանական ռեժիմի էքսպանսիա թույլ չտալու համար»:
Սպասենք զարգացումների ...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ