Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Իշխանության ստեղծած պարարտ հողի պայմաններում, Ադրբեջանը փորձելու է առավելագույնս պոկել Հայաստանից

Իշխանության ստեղծած պարարտ հողի պայմաններում, Ադրբեջանը փորձելու է առավելագույնս պոկել Հայաստանից
19.01.2025 | 07:38

Որքան էլ, որ հայաստանյան իշխանությունն առավելագույն խոնարհություն և պատրաստակամություն է դրսևորում Բաքվի պահանջների կատարման հարցում, նախօրեին Ադրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին:

Դեռ ամիսներ առաջ, ադրբեջանցիները մամուլում արտահոսքեր էին կազմակերպում այն մասին, որ Ադրբեջանի խաղաղ բնակիչներին հարված է հասցվել ոչ թե Արայիկ Հարությունյանի, այլ Փաշինյանի հրահանգով, որի մասին իր «ցուցմունքներում», ըստ ադրբեջանական մամուլի, խոստովանել է Հարությունյանը:

Խնդիրն այն չէ, որ Բաքվում ինչ ցուցմունք էլ ուզեն` կկորզեն, լինի դա ճնշումով, սպառնալիքով կամ փաստաթղթերի կեղծումով:

Սակայն այստեղ հարցն այն է, որ Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ:

Դեռ չեմ խոսում Փաշինյանով Հայաստանին տարբեր դրվագներով միջազգային քաշքշուկների մեջ ներքաշելու խնդրի մասին:

Հատուկ ուշ հասկացողների կամ իրենց հայտնի կենդանու տեղ դնողներին:

Իշխանության ստեղծած պարարտ հողի պայմաններում, Ադրբեջանը փորձելու է առավելագույնս պոկել Հայաստանից` մեզ զրկելով ինքնուրույնությունից և կենսունակությունից:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1929

Մեկնաբանություններ