Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Խորհրդարանական ընդդիմության կարմիր գիծը

Խորհրդարանական ընդդիմության կարմիր գիծը
13.02.2025 | 07:41

Խորհրդարանական ընդդիմությունը շատ է սիրում մեղադրել քպ-ականներին ու նրանց առաջնորդին անիրատեսական քայլերի, պոպուլիզմի, ստախոսության, կոռուպցիա հովանավորելու, արկածախնդրության, Արցախը Պրագայում վաճառելու և նույնիսկ էթնիկ զտումներ իրականացնելու մեջ:

Ըստ այդմ, խորհրդարանական ընդդիմության որևէ ներկայացուցիչ չի առաջարկել խորհրդարանական լսումներ կամ հետաքննություն իրականացնել 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին Երևանում տեղի ունեցած իրադարձությունները քննարկելու և վերլուծելու շուրջ, հասկանալու համար, թե այդ ի՞նչ ուժեր էին ստիպել, որ նույն ընդդիմության ներկայացուցիչները ՀՀ վարչապետ ընտրեին Նիկոլ Փաշինյանին:

Կա հստակ երևացող «կարմիր գիծ», որը յոթ տարի շարունակ քաղաքական ընդդիմությունը հետևողականորեն չի խախտում. Նիկոլի ու «Քաղաքացիական պայմանագրի» ծագումնաբանությունը բացահայտելու ու հանրայնացնելու կարմիր գիծն է դա:

Այդ կարմիր գիծը ոչ թե անջատում ու զատում, այլ ընդհակառակը, միավորում է նիկոլականներին ու նրանց իբր քաղաքական հակառակորդներին:

Ի դեպ, շտապեմ ասել, որ դա շատ հեշտ է անել, այնքան հեշտ, որ 20 րոպեանոց գիտական զեկույցի սահմաններում կարելի է ամեն ինչ բացահայտել:

Իսկ նույն թեմայով հոդված գրելու դեպքում, բանալի բառերը հետևյալն են`

«Խորքային պետություն», «անհաղթահարելի ուժ», «սովետական ԿԳԲ-ի մնացուկներ», «կոմսոմոլի վերածնունդ», «հավաքագրման տեխնիկա ու մեթոդներ», «հեղափոխական Կամազներ», «կայսերականության սպասարկուներ», «ծայրագավառային կատարածուներ», «ցեղասպանություն և էթնիկ զտումներ», «ռուս-թուրքական պոստմոդեռնիստական գործարք», «ծուղակային ֆեմինիզացիա», «պետականության հարաբերականացում»:

Ի դեպ, լավ միտք է հենց Ազգային ժողովում նման լսումներ կազմակերպելը:

Խոստանում եմ հանդես գալ հիմնական զեկույցով` վերոնշյալ բանալի բառերի կիրառմամբ:

Սա պաշտոնական առաջարկ է:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 1773

Մեկնաբանություններ