Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Թքած ունենալու հետևանք է այս ամենը

Թքած ունենալու հետևանք է այս ամենը
21.02.2025 | 13:07

Մարդիկ, որ թքած ունեն, թե երկրի կամ քաղաքի կառավարիչ ով կլինի, այսինքն, քաղաքականությամբ չեն ուզում հետաքրքրվել, տեսնես գոնե այս պահերին հասկանու՞մ են, որ եթե սրանց փոխարեն մի կարգին մարդ ու կառավարիչ լիներ, հիմա իրենք ապահով իրենց տուն հասած կլինեին ու կյանքները չէին մաշի այս փոքր, բայց ահավոր անկազմակերպ քաղաքի ճանապարհների վրա:

Տեսնես, երբ տասնապատիկ ավել գույքահարկ են վճարում ու փոխարենը բան չես ստանում, հասկանու՞մ են, որ եթե անտարբեր չլինեին, ամեն ինչ շատ ավելի լավ կլիներ:

Տեսնես հասկանու՞մ են, որ թքած ունենալու հետևանք է այս ամենը:

Իսկ տեսնես մի օր ես հասկանալու՞ եմ, որ իրենք ուղղակի չեն տեսնում այն ամենը ինչ ես եմ տեսնում: Իրենք իրենց մթության մեջ հաշտ ու հանգիստ են, իսկ ես, լույսն առած, խռով ու անհաշտ, ոչ մի փարոս չվառեցի դեռ:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 4180

Մեկնաբանություններ