Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

«Իրավաբանը պարտավոր է լինել կարգապահ»

«Իրավաբանը պարտավոր է լինել կարգապահ»
06.03.2025 | 12:58

Երբ 1997 թվականի սեպտեմբերի 1-ին առաջին անգամ վախվորած ու մոլորված՝ հայտնվեցի ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի կիսամութ միջանցքներում, առաջին մարդը, որ հանդիպեց, դեկան Գագիկ Ղազինյանն էր։ Նա իրեն բնորոշ կարճ ու հատու ձևով բարկացավ ուշանալու համար ու ցույց տվեց լսարանը։ «Իրավաբանը պարտավոր է լինել կարգապահ», - սա՛ էր նրա առաջին հորդորը։

Հետագա տարիներին դեկան Ղազինյանի ղեկավարած ֆակուլտետում մեզ սովորեցնում էին, որ իրավաբանը պարտավոր է լինել նաև արժանապատիվ, հաստատակամ, սկզբունքային ու հայրենասեր։ Ոմանք հավատարիմ մնացին այս արժեքներին, շատերը՝ շեղվեցին ու նվաստացան։ Իսկ Գագիկ Ղազինյանը մնաց նույն շիտակ ու պինդ մարդը՝ իր գործի նվիրյալը, ուսանողներին ոգեշնչողն ու նրանց համար օրինակ ծառայողը։

Դեկան Ղազինյանի շնորհիվ իմ առջև մասնագիտական կայացման ու կատարելագործման բազում դռներ են բացվել - ասպիրանտուրա, հատուկ կրթական ծրագրեր, դասախոսական փորձ, աշխատանք Վճռաբեկում, քրդատ նոր օրենսգրքի մշակման աշխատանքային խումբ և այլն։ Այդ ամենի համար ես երախտապարտ եմ։

Այսօր ես նույն տարիքում եմ, ինչ դեկան Ղազինյանը՝ այն ժամանակ, երբ նրան առաջին անգամ հանդիպեցի իրավաբանականի կիսամութ միջանցքում ու լսեցի նրա բամբ ձայնը՝ «Իրավաբանը պարտավոր է լինել կարգապահ»։

Իսկ Գագիկ Ղազինյանն այսօր բոլորում է 70 տարին։

Ջերմորեն շնորհավորում եմ:

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 1929

Մեկնաբանություններ