«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

Օր 46

Օր 46
17.04.2025 | 17:06
Ես Աստվածաշունչը կարդացել եմ, որպես մարդկային էությունն ու մարդու օրենքները նկարագրող գիրք։
Այնտեղի առակները, որպես խրատ են ծառայել ինձ համար, որ ուրիշի օրինակով չանցնեմ անթույլատրելիի սահմանը։ Իսկ Քրիստոսի շրջանը ես ընկալել եմ ավելի խորքային հասկանալով մարդկանց ֆիզիկական ու հոգեբանական բազմաշերտ պահվածքը, որտեղ սկսած Ադամի արգելված պտուղից, մինչև Քրիստոսին խաչելը ցույց է տրվում, թե ո՛րն է բարին ու ո՛րն է չարը։
Պահքայինգրառումներիս շրջանում ամենադժվար շաբաթն էր, երբ ինքս ինձ խոստացել էի առնվազն չտարվել Հայաստանի ներսում կատարվելիք անարդարության խաժամուժին ու համեմատում էի Քրիստոսի տանջանքները մարդկային էության հետ։ Ինքս ինձ ասում էի.
«Թե չէ ի՞նչ փոխվեց, եթե ընդունելով քրիստոնեությունը, ազգս կրկնում է նույն նյութապաշտության պահվածքը, որը բերում է վերջում Քրիստոսին փողով ծախելուն ու ցցին, այսինքն խաչին հանելուն հանգեցնում»:
Այսօր մեր եկեղեցու տոնացույցով Ավագ հինգշաբթին է, երբ Հիսուսը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ ուտում զատկական գառը, լվանում է Իր աշակերտների ոտքերը, նրանց հաղորդ դարձնում Իր Մարմնին ու Արյանը՝ այսպիսով հաստատելով Ս. Հաղորդության խորհուրդը, իսկ գիշերը ելնում է Ձիթենյաց լեռ, Իր աստվածային գլուխը գետին խոնարհելով՝ աղոթում Հորը և ապա ձերբակալվում (Մատթ. 26:17-46):
Տերը նախ լվաց աշակերտների ոտքերը, ապա տվեց Իր Մարմինն ու Արյունը՝ կամենալով նախ սրբել նրանց ադամական մեղքից և հետո տալ Ս. Հաղորդության խորհուրդը:
Առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Կատարվում է Ոտնլվայի արարողություն: Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է Իր աշակերտների ոտքերը: Այդպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը և օծում օրհնված յուղով: Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը:
Ավագ հինգշաբթի օրը, երբ Տերը Վերնատանը նստեց Իր աշակերտների հետ, խորհրդանշում է Քրիստոսի՝ Իր փառքի աթոռին նստելն Իր տասներկու աշակերտների հետ:
(armchurch. am)
Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Նկարում. Խորհրդավոր ընթրիք, Ավետարան XIII-XIV դդ., Արցախ
Դիտվել է՝ 1614

Մեկնաբանություններ