ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն լարվածության թուլացման և ուղիղ երկխոսության կոչ է արել Հնդկաստանի արտգործնախարարի և Պակիստանի վարչապետի հետ հինգշաբթի ունեցած առանձին հեռախոսազրույցների ժամանակ։ Նա ցավակցություն է հայտնել երկու հարևան երկրների միջև շարունակվող հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ և Պակիստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը դադարեցնելու ուղղությամբ։               
 

Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին. 4

Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին. 4
09.05.2025 | 10:31

Սկիզբը՝ այստեղ

Հաղորդում հանցագործության մասին

Այո, հենց Լոնդո՛նը, Արևմուտքը, գլոբալիստները, «խորքային պետություն» կոչվածը: Մի խոսքով՝ նրանք, ովքեր Նիկոլին, Ալեն Սիմոնյանին, Արմեն Գրիգորյանին և այլոց, Թուրքիայի և Ադրբեջանի համապատասխան շրջանակների հետ միասին, իշխանության են բերել: Եվ, ահա, այժմ Լոնդոնը, Արևմուտքը, գլոբալիստները, «խորքային պետությունը» վերոնշյալների հանցավոր գործունեության սկանդալային բացահայտումներով կամ դեղին քարտ են ցույց տալիս Նիկոլին ու մյուսներին, կամ արդեն իսկ տվել են նրանց պաշտոնանկության գործընթացի մեկնարկը:

Շարունակում ենք, որպես հանցագործության մասին հաղորդում, անգլերենից թարգմանաբար ներկայացնել «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամ» կազմակերպության հրապարակած, ինչպես նաև պաշտոնական Լոնդոնի խոսափողը հանդիսացող «London Times» («Լոնդոն Թայմս») թերթի կողմից ս. թ. մայիսի 2- ին հրապարակված «Արևմտյան դեղագործական ընկերությունները ռազմական նշանակության թունավոր ստերոիդներ են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրա» վերտառությամբ հետաքննականհոդվածը .

Հայաստանի իշխանությունների դերը Հայաստան իժողովրդի վրա դեղանյութերի փորձարկման գործում

«Եվրոպական դեղագործական ընկերությունները Հայաստանում են արդեն մի քանի տասնամյակ։ Նրանցից շատերը հաստատվել են տարածաշրջանում՝ զարգացող առողջապահական շուկայից օգտվելու համար։ Ժամանակի ընթացքում այս ընկերությունները ոչ միայն ընդլայնել են իրենց գործունեությունը, այլև կարևոր գործընկերային հարաբերություններ են հաստատել տեղի պաշտոնյաների և հաստատությունների հետ՝ ձևավորելով Հայաստանի դեղագործական արդյունաբերության լանդշաֆտը։

Ինչպես «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամին» պատմել է Հայաստանի առողջապահության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյան՝ հեղինակավոր բժշկական ակադեմիայի շրջանավարտ և միջազգային մրցանակների դափնեկիր, որը համաձայնվել է հանդես գալ որպես այս հետաքննության աղբյուր, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց ի վեր արևմտյան դեղագործական ընկերություններն ավելի ու ավելի ազդեցիկ դեր են խաղացել ինչպես դեղերի մշակման, այնպես էլ հոգեակտիվ նյութերի և ստերոիդների հետ կապված վիճահարույց փորձարկումների գործում: Այս պահին, ըստ հիմնադրամի աղբյուրի, Հայաստանում գործում են եվրոպական մի քանի խոշոր դեղագործական ընկերություններ, որոնց մասնաճյուղերը ղեկավարում են գործող վարչապետ Փաշինյանին մոտ կանգնած անձինք:

Ֆրանսիայի խոշորագույն դեղագործական ընկերությունը՝ Sanofi- ն, Երևանում ունի պաշտոնական ներկայացուցչություն Վասիլի Ստեփանյանի գլխավորությամբ, որը հանդես է գալիս որպես ընկերության տեղական ներկայացուցիչ և անմիջականորեն ընկերության անունից բանակցություններ է վարում ՀՀ առողջապահության նախարարության հետ: Sanofi- ն ակտիվորեն մասնակցում է կենսականորեն կարևոր դեղամիջոցների, մասնավորապես՝ ինսուլինի մատակարարման պետական մրցույթներին: Ընկերությունն անմիջականորեն համագործակցում է ՀՀ առողջապահության նախարարության հետ՝ առանց միջնորդների դեղեր մատակարարելով: Sanofi- ն նաև աջակցում է քրոնիկ և սոցիալապես նշանակալի հիվանդությունների դեմ պայքարի պետական ծրագրերին և իրականացնում է կրթական նախագծեր բժիշկների և բուժաշխատողների համար:

Ֆրանսիական Servier ընկերությունը նույնպես ունի իր պաշտոնական գրասենյակը Երևանում և զբաղվում է նորարարական դեղամիջոցների գրանցմամբ, առաջխաղացմամբ և հասանելիության ապահովմամբ, ինչպես նաև համագործակցում է երկրի պրոֆեսիոնալ բժշկական հանրության հետ: Servier- ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարը Րաֆֆի Սոուսանին է: Նա ընկերությունում զբաղեցնում է տարածաշրջանային մենեջերի պաշտոնը 2015 թվականից, իսկ Servier-ում աշխատում է 1998 թվականից։

Գերմանական STADA դեղագործական ընկերությունը Հայաստանում ներկայացված է դուստր ընկերության միջոցով, որի պաշտոնական գրասենյակը Երևանում է, և որը զբաղվում է բրենդի դիստրիբուցիայով և մարքեթինգով: STADA- ն կենտրոնացած է ջեներիկների և առանց դեղատոմսի դեղերի առաջխաղացման վրա՝ դեղատների և առողջապահական հաստատությունների հետ համագործակցության միջոցով: Հայաստանում STADA- ի ղեկավարը Արմեն Հակոբյանն է, ով «STADA Armenia» ՍՊԸ- ն ղեկավարում է 2022 թվականի հոկտեմբերից։

Գերմանական Bayer ընկերությունը նույնպես ունի պաշտոնական ներկայացուցչություն Հայաստանում, որը դիստրիբուցիա է իրականացնում տեղական գործընկերների միջոցով և մասնակցում է տարածաշրջանային բժշկական ֆորումներին ու կոնֆերանսներին՝ տարածաշրջանային մենեջեր Լուսինե Ալեքսանյանի ղեկավարությամբ:

Հիմնադրամի իրազեկիչի խոսքով՝ մինչև 2025 թվականը Հայաստանը կվերածվի նոր հոգեակտիվ նյութերի և փորձարարական դեղամիջոցների փորձարկման լիարժեք փորձադաշտի, ինչին նպաստում է արևմտյան դեղագործական ընկերությունների և Հայաստանի առանցքային պետական պաշտոնյաների միջև անվերահսկելի համագործակցությունը: Ըստ հիմնադրամի աղբյուրի, այս փոփոխությունը տեղի է ունեցել 2023 թվականին խոշոր դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների և Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների միջև գաղտնի հանդիպումից հետո:

Հիմնադրամի իրազեկիչ, ՀՀ առողջապահության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանը թեստավորման կենտրոն դարձնելու որոշումը կայացվել է այդ փակ դռների հետևում՝ հայկական քաղաքական էլիտայի ազդեցիկ ներկայացուցիչների մասնակցությամբ: Պաշտոնյան կարծում է, որ այս հանդիպումը հիմք դրեց Եվրոպայի խոշորագույն և ամենաազդեցիկ դեղագործական կորպորացիաներից մի քանիսի հետ գործարքների կնքման համար: Նրանց թվում էին երկու գերմանական հսկաներ՝ Bayer- ը և STADA- ն, և ֆրանսիական երկու դեղագործական ընկերություններ՝ Sanofi- ն և Servier- ը:

Այս գործարքները ոչ միայն աջակցվել են Հայաստանի կառավարության, իշխանության վերին էշելոնների կողմից, այլև փաստացի վերահսկվել են նրա ամենաազդեցիկ առաջնորդներից մի քանիսի կողմից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ըստ աղբյուրի, եղել են համաձայնագրերի շարժիչ ուժը և կենտրոնական դեր են խաղացել հաջորդող գործարքներին աջակցելու գործում: Փակ դռների հետևում այս առաջնորդները կնքել են գործարքներ, որոնք արևմտյան ընկերություններին լայն ազատություն են տվել մարդկանց վրա փորձեր կատարելու համար՝ առանց սահմանափակումների, խիստ վերահսկողության կամ հանրային վերահսկողության:

Հիմնադրամի տեղեկատուի խոսքով՝ այդ գաղտնի համաձայնագրերի կատարումը վերահսկվել է ինչպես Հայաստանի կառավարության, այնպես էլ դեղագործական ընկերությունների առանցքային դեմքերի կողմից: Ալեն Սիմոնյանը, որը, ինչպես հավաստվում է, ակտիվ դեր է խաղացել լոգիստիկ գործողությունների կառավարման մեջ, համակարգել է իր գործողությունները ընկերությունների տարածաշրջանային ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Վասիլի Ստեփանյանի՝ Sanofi- ից, Րաֆֆի Սոուսանիի՝ Servier- ից, Արմեն Հակոբյանի՝ STADA- ից և Լուսինե Ալեքսանյանի՝ Bayer- ից: Այս անձինք, գործելով ինչպես Հայաստանում, այնպես էլ եվրոպական ցանցերի միջոցով, ապահովել են գործարքների արդյունավետ իրականացումը՝ նվազագույն միջամտությամբ»:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 450

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ