Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Աղոթքի խորհուրդը

Աղոթքի խորհուրդը
13.05.2025 | 21:45

Աղոթել, ասել է՝ զղջալ:

Աղոթել, ասել է՝ խղճալ:

Աղոթել, ասել է՝ հուսալ:

Աղոթել, ասել է՝ սպասել:

Աղոթել, ասել է՝ սիրել:

Աղոթել, ասել է՝ տրվել:

Աղոթել, ասել է՝ հավատալ:

Աղոթել, բայց ոչ մուրալ:

Աղոթում են ՈՂՈՐՄԱԾՆԵՐԸ:

ՈՂՈՐՄԵԼԻՆԵՐԸ՝ մուրում են:

Եվ էլի.

ՈՂՈՐՄԱԾՆԵՐԸ՝ Հայրենիք են պաշտպանում:

ՈՂՈՐՄԵԼԻՆԵՐԸ ՝ խաղաղություն են մուրում:

Գարուշ ՔՈԹԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 1110

Մեկնաբանություններ