X-ում շատ ուշագրավ գրառում է կատարել Իրանում հանրային կարծիքի ձևավորող, պահպանողական թևին հարող Սալար Սեյֆոդդինը։
Գրառման հասցեատերերը հավանաբար Իրանի բարեփոխական թևի ներկայացուցիչներն են և հատկապես Հասան Ռոհանի կառավարությունը, ում իշխանության օրոք էր տեղի ունենում 2020թ. Արցախյան պատերազմը։
Գրառման հայերեն թարգմանությունը ստորև.
«Ի՜նչ շուտ մոռացաք չէ՞ այն օրը, երբ ասում էիք, թե Ղարաբաղը Բաքվինն է, և չէիք ուզում հասկանալ, որ այդ տարածքը Իսրայելի կողմից է կառավարվելու։
Իհարկե, մենք նման իրավունք ոչ ոքի չենք տալու, որ փորձեն Ատրպատականը պոկել [Իրանից], բայց այս ժողովուրդը նաև ձեր նմանների և Աբբաս Մալեքիների հետ պետք է հաշվեհարդար տեսնի»։
Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ