Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Իրավապահ և դատական համակարգերն արատավորել է՝ մեծ մասին դարձնելով հանցակից

Իրավապահ և դատական համակարգերն արատավորել է՝ մեծ մասին դարձնելով հանցակից
04.07.2025 | 13:42

Ինչպե՞ս է պատահում, երբ մարդ համաձայն է, որ նիկոլը ժողովրդավար չէ, վատն է, ավտորիտար է, դիկտատոր է, թուրքահպատակ է, հայկական շահեր չի սպասարկում, բայց սրանով հանդերձ հավատում է իր ենթակայությամբ գործող իրավապահ ու դատական համակարգերի որոշումներին: Հավատում է, որ, օրինակ, սրբազանները կարող էին տեռակտ կազմակերպել:

Դուք սրա մեջ հակասություն չեք տեսնու՞մ: Դուք (շատերդ) իրո՞ք չեք հասկանում, որ իրավապահ և դատական համակարգերը ոտքից գլուխ սա արատավորել է՝ մեծ մասին դարձնելով հանցակից:

Չի եղել գեթ մեկ դրվագ ոստիկանների և քննիչների հետ ժամերով կայացած զրույցներից, որ իրենք չիմանան, որ ընդդիմախոսների նկատմամբ տեղի ունեցողները վերևից իջեցված հրահանգներ են, կեղտոտ քաղաքական հետապնդումներ են: Չկա նման դեպք, իրենք շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվում և իրենք էլ են սպասում ազատագրման:

Իհարկե, նշածս համակարգերն էլ ունեն թուրքահպատակ նիկոլալեզներ, բայց դրանք փոքրամասնություն են:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 6357

Մեկնաբանություններ