ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Եթե պայքարում ենք, նշանակում է՝ դիմադրելու հնարավորություն դեռ ունենք

Եթե պայքարում ենք, նշանակում է՝ դիմադրելու հնարավորություն դեռ ունենք
12.07.2025 | 17:44

Նիկոլ Փաշինյանի արաբական հանդիպումների ու Իլհամ Ալիևի հետ ունեցած բանակցության արձագանքներին եմ հետևում Հայաստանի քաղաքական դաշտում ու փորձում նայել սովորական հայ մարդու աչքերով։

Իշխանությունը ներկայացնում է փայլփլուն գույներով, կարծես թշնամու պայմաններին համաձայնելը մեծ հաղթանակ է, իսկ ընդդիմադիր գործիչներից շատերը գուժում են Հայաստանի կործանումը։

Մեկը հայտարարում է, թե Սյունիքն արդեն տվել է, մյուսն ասում է՝ սկիզբ է դրվել պետության ապամոնտաժման, երրորդը աղաղակում է, թե մենք էլ ոչինչ չենք կարող անել, ամեն ինչ տվել-պրծել է։

Նորից նայելով սովորական հայ մարդու աչքերով՝ ուզում եմ հարց տալ այսպես անելանելի ողբերգական հայտարարությունների հեղինակներին. եթե անվերադարձ կորած է ամեն ինչ, դուք ի՞նչ գործ ունեք այստեղ։ Գնացեք հավաքեք ձեր իրերն ու հեռացեք այս «կորած երկրից», թողեք մենք պայքարենք ներքին ու արտաքին թշնամիների դեմ, երկիրը ոտքի հանենք։

Չեք պատկերացնի, բայց զզվելի ու անտանելի է անընդհատ ինչ-որ խոսող գլուխներից լսել, թե ամեն ինչ վերջացած է, տվել է, հեսա, ուր-որ է թուրքը կմտնի Սյունիք և այլն։

Հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ընդունակ է դրան ու կանի այդպիսի բաներ, ինչպես արեց Արցախի վաճառքի դեպքում, բայց ազգային ընդդիմության նպատակն էլ հենց այդ վտանգները կանխելն է, դրանց դեմ պայքարելը, ոչ թե ծնկները ծեծելով ողբալ երկրի մոտալուտ մահը։ Էդպես 3 կոպեկանոց լացողներ շատ կան, իսկ իրական գործ անողները, Նիկոլին իրականում կանգնեցնողները երբեք չեն աղաղակում վերջացած աղետի մասին։ Եթե ամեն ինչ վերջացած է, տված-պրծած է, էլ ինչի՞ դեմ եք պայքարում։ Իսկ եթե պայքարում ենք, նշանակում է, դիմադրելու հնարավորություն դեռ ունենք, դեռ կարողանում ենք դանդաղեցնել կործանումը, որպեսզի հետ պտտենք անիվը և գնանք զարգացման մեր ճանապարհով։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 271

Մեկնաբանություններ