Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Այսպես են ավիրում պետությունը

Այսպես են ավիրում պետությունը
26.02.2025 | 08:19

Եթե չգիտեիք՝ իմացեք, սա դուք եք վճարելու, ու հատկապես նրանք, որ քաղաքականությամբ չեն ուզում զբաղվել:

Կառավարության պարտքի գծով տոկոսավճարները 2025 թվականին կազմելու են 1 միլիարդ դոլար (394.1 միլիարդ դրամ): Սա՝ միայն տոկոսավճարները, մայր գումարի մարումները ներառված չեն:

Ավելին ասեմ՝ այս մարումներով հանդերձ, մինչև այս տարվա վերջ, կառավարության պարտքը դառնալու է շուրջ 14 միլիարդ դոլար (այս հունվարի վերջին 12.4 միլիարդ էր):

Կառավարության պարտքին երբ գումարում ենք Կենտրոնական բանկի պարտքը՝ ստացվում է ՀՀ պետական պարտքը, կնշանակի, որ պետական պարտքը 2025 թվականի վերջին 14 միլիարդ դոլարից շատ ավելին կլինի: Այս պահին Կենտրոնական բանկի արտաքին պարտքը 500 միլիոն դոլար է:

Հ.Գ. Նստեցի որ պետական պարտքի, ծախսերի և եկամուտների մասին հոդված գրեմ, նյարդերս խախտվեցին. սա այլանդակություն է, ոչ այլ ինչ, քան՝ պետության ավիրում:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2064

Մեկնաբանություններ