Չենք կարողանում հասկանալ, որ եթե տունդ հրդեհվել է, չես կարող մի կողմ քաշվել ու միայն տեսանկարահանելով մարել հրդեհը կամ սպասել, թե երբ է հրշեջ մեքենա գալու: Պետք է անհապաղ ինքդ անցնես գործողությունների:
Գործողությունների անցնելով՝ չես կարող կրակը խնայելով մարել կամ թեժ կետերն անտեսել:
Չգիտեմ, գուցե հանգցնողների տներին անմիջապես դեռ չի հասել կրակը, դրա համար էլ մատների արանքով են նայում, անատամ հույսեր փայփայում, որ ՀՀ-ն իշխանություն ունի, և որ կարելի է որևէ հայանպաստ պահանջ դնել նրանց առաջ:
Հ.Գ. Անձամբ ես վաղուց խնդիր ունեմ այս թշնամահպատակների առաջ հայանպաստ պահանջ դնողների և արդյունք ակնկալողների հետ: Իմ խորին համոզմամբ՝ հենց նրանք են լեգիտիմացնում թուրքի 5-րդ շարասյունը:
Էլիզա Առաքելյան