ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Մեր Վալենտինը է՛ս է, էս է մեր սիրո տոնը

Մեր Վալենտինը է՛ս է, էս է մեր սիրո տոնը
14.02.2025 | 14:27

Ես՝ աչք, ու դու՝ լույս, հոգի՛․․․

Պոետի գրչի տակից երևի երբեք ավելի կատարյալ բան դուրս չի եկել: Ես՝ աչք, ու դու՝ լույս, հոգի՛․․․ Սա երևի էն ա, ինչը կոչում են զուտ պոեզիա՝ մի շունչ, մի ակնթարթ, մի ցնորք: էն ա, ինչը հնարավոր չի անգամ բառերի բաժանել, որովհետև, երբ բառն առանձնացնում ես, իմաստը կորցնում ա։ Սա վերլուծելի չի, ինչպես պարզ բառը, որից չես կարող ավելի փոքր իմաստակիր միավոր առանձնացնել, ինչպես զուտ գեղեցկությունը, որն անհնար ա մասերի բաժանել:

Ես՝ աչք, ու դու՝ լույս, հոգի՛․․․

Էն հեռավոր աշակերտական տարիներից, երբ առաջին անգամ կարդացի էս տողերը, հասկացա, որ պոեզիայի էտալոնը հայերեն ա ստեղծվել՝ տասնվեցերորդ դարում։ Էն ամենն, ինչ ստեղծվել ա դրանից հետո, պարզապես, էտալոնին՝ էդ կատարյալ հրաշքին, մոտենալու փորձ ա եղել:

Ես՝ ա՛չք․․․ ու դու՛․․․ ու դու՛․․․ լու՜յս․․․ լու՜յս․․․ հոգի՛․․․

Երբ էսքան կատարյալ, էսքան սիրուն բան ես տեսնում, լացդ գալիս ա։ Հնարավոր չի հանգիստ, սառը սրտով նայել հրաշքին՝ մի բանի, որն անհնար ա բացատրել, չես էլ պատկերացնում, որ կարող ա գոյություն ունենալ, բայց, ահա՛, աչքիդ առաջ ա։

Էս տողերը թարգմանել հնարավոր չի, դրանք անթարգմանելի են։ Իհարկե, միտքը կարելի ա հաղորդել, բայց երգը, շունչը՝ չի ստացվի։

Ես աչք ու դու լոյս, հոգի,
առանց լո´յս` աչքըն խաւարի.
ես ձուկ ու դու ջուր, հոգի,
առանց ջո´ւր` ձուկըն մեռանի:
Երբ զձուկն ի ջրէն հանեն
ւ'ի այլ ջուր ձըգեն, նայ ապրի,
երբ զիս ի քենէ զատեն,
քան զմեռնելն այլ ճար չի լինի:

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 6198

Մեկնաբանություններ