Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Ամեն տեսակի հաջողությունների հիմքում ընկած է հասկանալը և հասկացածը կամային ձևով իրականացնելը

Ամեն տեսակի հաջողությունների հիմքում ընկած է հասկանալը և հասկացածը կամային ձևով իրականացնելը
11.12.2024 | 15:35

Ռեսուրսների, ինֆորմացիայի, գիտելիքի ու զանազան տեսակի հմտությունների անբավարարության ու, հաճախ էլ, դրանց բացակայության պատճառով թույլ պետականություններն ու ժողովուրդները այդ պակասը լրացնում են անհրաժեշտ գուծունեության իմիտացիայով։

Նմանատիպ պակասի մի մասն էլ լրացնում են հզոր խաղացողները՝ իրենց կամքը հնարավորինս թելադրելով հարաբերական ու բացարձակ թույլերին։

Պետական գործունեությունն էլ, տարբեր ոլորտներում իր բարդության մակարդակի իմաստով, միատարր չէ, և որի ամենաբարդ մասը նրա կոնցեպտուալ հիմքն է, այսինքն, այն բացահայտ կամ անբացահայտ գաղափարների ու դրանք կյանքում կիրառելու մոտեցումների ամբողջությունը, որոնց վրա պետք է կառուցվի դեպի հաջողություն միտված պետական կյանքը։

Այս առումով բոլորը, հատկապես հզոր պետականությունները, ձգտում են իրենց գործունեությունը կազմակերպել հնարավորինս բյուրեղացված ու հստակ կոնցեպտուալ հիմքի վրա։

Բայց այստեղ նման գործի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ տարբեր աշխարհաքաղաքական, ռեսուրսային, տնտեսական, կլիմայական և այլ պայմաններում գտնվող ամեն մի երկիր ունի հաջողության հասնելու իր եզակի ճանապարհները, որոնք բնականորեն տարբերվում են ուրիշների ճանապարհներից։

Բնական է նաև, որ դեպի հաջողությունը միտված այդ ճանապարհները պետք է հիմնվեն տարբեր տեսակի կոնցեպտների վրա, որոնք նույնպես տարբեր են տարբեր պայմաններում գտնվողների համար։

Այստեղից միարժեքորեն բխում է, որ սեփական կյանքի ու զարգացման կոնցեպտուալ հիմքը հնարավոր չէ ունենալ սրանից-նրանից արտագրելով, ինչպես մյուս շատ բաները, ներառյալ սահմանադրությունը, այսինքն, այն պետք է ստեղծել ինքնուրույն ձևով, քանի որ դա պետք է լինի քո ընդհանուր վիճակից բխած ինչ-որ ռացիոնալ բան։

Եվ այստեղ է, որ մեր գավառական խոփը քարին է առնում, քանի որ նույն գավառական մոտեցումը, մշտապես խուսափելով կարող ու գիտակ մարդկանց գործին մոտ թողնելուց, ինքն է փորձում վստահելի ու խեղճ միջակությունների ուժերով ստեղծել պետականության կառուցման համար կոնցեպտուալ հիմք։

Դե, խեղճուկրակ միջակություն, արի ու քո ուժից շատ ավելի մեծ ծանրություններ բարձրացրու. և դրա համար էլ ունենում ենք այն, ինչը կարող է բարձրացնել միջակությունը։

Սա է մեր անհաջողությունների առանցքային պատճառներից մեկը, որից բխող հիմնական եզրակացությունն այն է, որ ամեն տեսակի հաջողությունների հիմքում ընկած է հասկանալը և հասկացածը կամային ձևով իրականացնելը, մի բան, որը սկզբունքորեն էգոիստ տգետների ու միջակությունների ուժից վեր բան է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2478

Մեկնաբանություններ

戔攢鈮ば扁暏褑鈺澬戔攢聽斜鈺斞嗏晸斜鈺┬扁晵褑鈺樞戔攢鈮ば扁暍褑鈺曅扁晹 褑鈺栃扁暍斜鈺/1750328778" data-send="false" data-layout="button_count" data-show-faces="false">

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Եթե գլուխ չես հա­նում սե­փա­կան ղե­կա­վար­նե­րից
Եթե գլուխ չես հա­նում սե­փա­կան ղե­կա­վար­նե­րից

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Անազատության հակառակ կողմը
Անազատության հակառակ կողմը